ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը ԼՂ հակամարտության լուծման հարցում վճռական է համարում Արցախի և Հայաստանի ժողովրդի դիրքորոշումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որն առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու կարող է լուծել ԼՂ հակամարտության հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 24-ի ԱԺ հերթական նիստում, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է, այս մասին ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին:

«Հայաստանում ոչ մի իշխանություն, նույնիսկ ամենաբռնապետական իշխանությունը, չի կարող Ղարաբաղի հարցը լուծել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու: Ժողովրդի կարծիքն է այն վճռական գործոնը, որ պետք է որոշի՝ ձեռնտո՞ւ է ԼՂ հիմնահարցի լուծման այս կամ այն տարբերակը, թե՞ ոչ: Նույնիսկ բանակցային սեղանի շուրջ քննարկվածն էական չէ: Քսան տարի քննարկվել է, ի՞նչ է եղել: Ղարաբաղի հարցի թաքուն լուծում չի կարող լինել»,-վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը:

Նա շեշտեց՝ Արցախի ժողովրդի և իշխանությունների դիրքորոշումը վճռական նշանակություն ունի, և սա քմահաճույքի հարց չէ: Նրա կարծիքով՝ հակամարտությունը չի լուծվի, եթե լուծման որևէ տարբերակ չի ընդունվում Արցախի և Հայաստանի ժողովրդի կողմից: Փաշինյանը նշեց՝ հայկական կողմի տեսակետն այն է, որ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման անհնար է պատկերացնել հարցի լուծում:

«Եթե բանակցային գործընթացում ձևավորվի տարբերակ, որը կհամարենք, որ արժի ներկայացնել ժողովրդի քննարկմանը, բնականաբար առաջինը ես դա կանեմ»,- ասաց Փաշինյանը: Նա բացառեց ԼՂ հիմնահարցի «թաքուն» լուծումը:   Փաշինյանի կարծիքով՝ քանի դեռ Արցախի իշխանությունները ներգրավված չեն բուն գործընթացում, նշանակում է, որ մենք մոտ չենք հարցի կարգավորմանը:

«Ես չեմ ասել, որ մենք չենք բանակցի, մինչև Արցախի իշխանությունը ներգրավված չլինի: Ես ասել եմ, որ ես լիազորված եմ բանակցել Հայաստանի անունից, սակայն լիազորված չեմ բանակցել Արցախի անունից, քանի որ Արցախի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորմանը: Բայց դա չի նշանակում, որ ես ասում եմ, որ չպետք է բանակցել»,-ասաց Փաշինյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular