ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուռ դակելուց և ինքնանպատակ քննադատելուց անդին. նոր խորհրդարանի առաքելությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԺ փոխխոսնակ, հանրապետական Էդուարդ Շարմազանովը օրերս նշել էր, թե Նիկոլ Փաշինյանին պետք է այնպիսի ընդդիմություն, ինչպիսին ինքը՝ Փաշինյանն էր հանրապետականների համար: Շարմազանովը բաց ակնարկում էր այն մասին, որ ՀՀԿ–ն ապագայում կարող է Փաշինյանի համար լինել հենց այդպիսի ընդդիմություն: 

Փաշինյանն, իհարկե, ՀՀԿ–ի ամենաարմատական ընդդիմադիրն էր, և ինչպես կյանքը ցույց տվեց, ըստ էության, ամենավտանգավոր ընդդիմադիրը, քանի որ հենց նրան հաջողվեց հանրապետականներին իշխանությունից հեռացնել: Բայց շատ կարևոր է հիշել, որ Փաշինյանը իշխանափոխություն արեց ոչ թե ընտրությունների, այլ հրապարակային գործողությունների միջոցով: Ի՞նչ է սա նշանակում, որ, ըստ էության, թե՛ խորհրդարանը, թե՛ քաղաքական կյանքի մյուս ինստիտուտները անգործունակ էին, հետևաբար գործունակ գտնվեց բոլորովին այլ քաղաքական ինստիտուտ՝ փողոցն ու հրապարակը: 

Իսկ մինչ այդ, մինչև փողոցը, հրապարակն ու իշխանափոխությունը, խորհրդարանում Փաշինյանը ՀՀԿ–ի համար, իհարկե, արմատական ու անզիջում ընդդիմադիր էր, բայց ըստ էության նաև ընդդիմադիր, որը որոշումների վրա որևէ կերպ ազդել չէր կարողանում: Փաշինյանի ու «Ելքի» մասին հանրապետականների պատկերացումներն, ըստ այդմ, հետևյալն էին՝ կարող են անզիջում քննադատել, բայց որևէ որոշման վրա ազդել չեն կարող, քանի որ մենք մեծամասնություն ենք: Անհասկանալի է միայն մեկ բան, ինչու են հանրապետականները ցանկանում այժմ հայտնվել ընդդիմադիր Փաշինյանի կարգավիճակում: 

Հենց այս կոնտեքստում էլ հետաքրքիր է դիտարկել սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները, դրանց նոր դերն ու նշանակությունը փոփոխված իրավիճակում: Այժմ, երբ քաղաքական ուժերը զբաղված են Ընտրական հին ու նոր օրենսգրքերի հարցով, ըստ էության, կենտրոնացած են բացառապես ԱԺ անցողիկ շեմը հաղթահարելու, կուսակցական ցուցակներ կազմելու խնդրի վրա, երկրորդ պլան է մղվում ամենակարևորը՝ ինչպիսի բովանդակությամբ խորհրդարան ենք մենք ունենալու: Խոսքը ոչ թե թվաբանական բովանդակության մասին է, թե որ ուժը քանի մանդատ կունենա, խոսքը փոխհարաբերությունների որակի, համագործակցության ու բանավեճի նոր մեխանիզմների մասին է:

Ի վերջո, ժողովրդավարությունն այն չէ, որ ով մեծամասնություն է, նա է որոշում ամեն ինչ, ինչպես, ըստ էության, մատուցում էին այդ երևույթի էությունը հանրապետականները: Ժողովրդավարությունը մեծամասնության աշխատանքն է փոքրամասնության հետ: Ընդ որում, անկախ այն հանգամանքից, փոքրամասնության ֆորմալ ձայները բավարար են որևէ որոշման վրա ազդելու համար, թե ոչ: Ապրիլ–մայիսին մենք տեսանք, թե ինչպես անտեսված, որևէ որոշման մեջ չներգրավված փոքրամասնության խմբակցությունը, ավելին այդ խմբակցության մի մասը փոխեց քաղաքական իրավիճակը, ու թե ինչպես էին այդ խմբակցության անդամների քանակը հեգնում նախորդ իշխանությունները:

Հետևաբար նոր խորհրդարանի իմաստը, դերակատարությունը նոր իրավիճակում պետք է լինի նոր բովանդակությունը, բովանդակություն, որտեղ մեծամասնությունը հղում չի անի ֆորմալ մեծամասնություն լինելուն ու կաշխատի փոքրամասնություն կազմող ուժերի հետ, խորհրդարան, որտեղ փոքրամասնության քննադատությունը չի լինի ինքնանպատակ, չի լինի արմատական՝ արմատական լինելու համար միայն, այլ կլինի կոշտ, չոր, զգոնություն հաղորդող, բայց միաժամանակ կոմպրոմիսի պատուհան բացելով ու չկոմպլեքսավորվելով, որ իրենք փոքրամասնություն են, ու մեծամասնությունն ամեն դեպքում անելու է այնպես, ինչպես ցանկանում է:

Ակնհայտ է, որ տեղի ունեցած իշխանափոխությունն ու այդ իշխանափոխության մեթոդը՝ փողոցն ու հրապարակը, եկան փաստելու, որ գործող քաղաքական ինստիտուտներն, ըստ էության, չեն ներկայացնում երկրում առկա իրական քաղաքական տրամադրությունները: Նոր խորհրդարանի իմաստն, ըստ այդմ, այն է, որ այդ տրամադրությունները ներկայացվեն հնարավորինս ամբողջական ու ներդաշնակ, որպեսզի ամեն անգամ կարիք չլինի քաղաքական հերթական ցիկլի ավարտը ազդարարել փողոցներում ու հրապարակներում: Նոր խորհրդարանի և այնտեղ ներկայացվելիք ուժերի խնդիրն է ունենալ որակապես նոր միջավայր, որտեղ ոչ թե լուռ կդակեն գործադիրի որոշումները կամ ինքնանպատակ կքննադատեն դրանք՝ առանց դրանց վրա ազդելու հնարավորության, այլ կքննադատեն ու միաժամանակ կկարողանան գալ կոմպրոմիսների: 

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular