ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռեյտինգայինի և համամասնականի կեղծ հակադրությունը. ընտրություններ առանց բովանդակության

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբ նախկին իշխանությունները ընտրական մեխանիզմների դաշտ էին ներմուծում ռեյտինգային համակարգ կոչվածը, նրանք առաջնորդվում էին բավական պարզ, պրագմատիկ ու չոր հաշվարկով, որի իմաստը մեկ նախադասությամբ կարելի է ձևակերպել այսպես՝ մեկ կաթսայի մեջ միախառնել ընտրողների տեղական և համապետական քաղաքական նախընտրությունները: Կամ, ավելի պարզ, մեծամասնականով «Գագասիկ» (ձևակերպումը Էդմոն Մարուքյանինն է) ընտրողների ձայները առանց հավել յալ ջանքերի դարձնել ՀՀԿ–ի ձայներ: Նախորդ իշխանություններն այս քայլին գնացել էին պարզ պատճառով. նախկինում, բազմաթիվ ընտրատարածքներում կային մեծամասնական հանրապետական թեկնածուներ, որոնք կարող էին ստանալ, դիցուք, 60–80 տոկոս ձայն, բայց այդ նույն ընտրատարածքում ՀՀԿ–ի համամասնական ցուցակը ստանում էր 30–40 տոկոս ձայն: Ըստ այդմ, ռեյտինգային համակարգը օրենսդրական ծուղակ էր, որով քաղաքացիների լոկալ ընտրությունը պայմանավորում էր նրանց համապետական ընտրությունը:

Այժմ քննարկվող նոր Ընտրական օրենս–գրքի հիմնական առաքելությունն, ըստ էության, ռեյտինգային համակարգն արմատախիլ անելն է ու այն փոխարինելն է պարզ, բայց ըստ էության տոտալ համամասնական ընտրակարգով: Այսինքն, եթե ավելի պարզ խոսենք, նախկինում քաղաքացիների լոկալ քաղաքական նախընտրություններն էին գերադասվում համապետական նախընտրություններին, հիմա՝ հակառակը: 

Այն, որ ռեյտինգային համակարգն օրենսդրական ծուղակ էր՝ բխեցված բացառապես այդ պահի քաղաքական նպատակահարմարությունից, պարզ էր հենց սկզբից: Հեղափոխական օրակարգը, բնականաբար, չէր կարող շրջանցել այս հարցը: Պարզ էր, որ թե՛ ռեյտինգայինի ծուղակը, թե՛ Ընտրական օրենսգիրքն ընդհանրապես կարիք ունեն «քիմմաքրման»: Սակայն իրադարձությունները զարգացան այն կերպ, որ ռեյտինգային ծուղակը այժմ փոխարինվում է համամասնականի ծուղակով, գուցե ոչ դիտավորությամբ, բայց փաստացի այդպես է: Իսկ ծուղակն այն է, որ բացառապես համամասնական ընտրակարգը քաղաքական կյանքից բացառում է տեղական, մարզային, համայնքային քաղաքական ներկայացվածությունը:

ՀՀԿ–ն համամասնականացմանը հակադրում է ռեյտինգային համակարգը՝ այն մեկնաբանելով որպես մարզային ու տեղային քաղաքական ներկայացվածությունն ապահովող բաղադրիչ: Բնականաբար, սա բացառապես քարոզչական հնարք է: Նոր իշխանություններն էլ՝ մերժելով ռեյտինգայինը, միաժամանակ մերժում են ընդհանրապես տեղական քաղաքականության դերակատարությունը: 

Նոր Ընտրական օրենսգրքի շուրջ Ազգային ժողովում վերջին օրերին թեժացած քաղաքական կրքերը հետին պլան են մղում ընդհանրապես Ընտրական օրենսգիրք, ընտրական մեխանիզմ հասկացությունների բովանդակությունն ու դրանց նշանակությունը: Ակնհայտ է, որ այժմ քննարկման առիթ դարձած թեման կողմերը մեկնաբանում են բացառապես քաղաքական ընթացիկ նպատակահարմարությունից ելնելով: Հիմնական բանավեճն, ըստ այդ նպատակահարմարության, տեղափոխվել է բավական հակասական, ծայրահեղ դաշտ: Մի կողմից հին ԸՕ–ն՝ իր ռեյտինգային ընտրակարգով, մյուս կողմից նոր ԸՕ– ն՝ պարզ համամասնական, ըստ էության, տոտալ համամասնական ընտրակարգով, որը փաստացի զրկում է շատերին՝ ընտրվելու Սահմանադրական իրավունքից: Այնպիսի մարդկանց, ովքեր կուսակցական չեն ու չեն էլ ուզում որևէ կուսակցական ցուցակով սահմանափակել իրենց ազատությունները:

Ցավոք, բայց ստեղծված միջկուսակցական պայքարը՝ այն էլ արտահերթ ընտրություններից առաջ, երկրորդ պլան է մղում բովանդակային խնդիրները: Համապետական ու տեղական քաղաքականությունները միմյանց հակադիր չեն: Պետք չէ առաջնորդվել այն մտայնությամբ, որ եթե նախկինում տեղի է ունեցել այդ հասկացությունների խեղում, ապա առողջացման միակ բանալին այդ երկու բաղադրիչներից մեկը վերացնելն է: Համապետականն ու տեղականը քաղաքականության մեջ ոչ միայն հակադիր չեն, ընդհակառակը՝ համադրելի են, և համաշխարհային քաղաքականության և պառլամենտարիզմի պատմությունը այդ համադրելիությունը կյանքի կոչելու մի շարք տարբերակներ է գտել, օրինակ, երկպալատ խորհրդարանի տեսքով, որտեղ մի պալատում ներկայացված են համամասնական ցուցակով ընտրված պատգամավորները, մյուս պալատում ներկայացված են՝ մեծամասնական կամ տեղական ընտրակարգերով ընտրված թեկնածուները: 

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular