ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավ կլինի, որ մարդիկ խոսեն այն թեմաներից ու թվերից, որոնք ժամանակին իրենք են գեներացրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս Հրանտ Բագրատյանն անդրադառնալով ԱՎԾ–ի 2018–ի հունվար–սեպտեմբեր ամիսների մակրոտնտեսական ցուցանիշներին՝ տեսակետ էր հայտնել, թե՝ տնտեսական աճի տեմպը շարունակում է գահավիժել։ 

«Այն կազմում է 6.5%։ Թավշյա հեղափոխության օրերին 9.7% էր։ Իրավացի դուրս եկա` 2 օր առաջ Ա.Աբրահամյանին հյուրընկալվելիս կանխատեսել էի անկման խորացում։ Նկատի ունենալով 2017–ի հոկտեմբեր– դեկտեմբերի ՀՆԱ աճի բարձր տեմպերը՝ կանխատեսում եմ մինչև տարեվերջ աճի տեմպի անկում, իսկ 2019–ի առաջին ամիսներին ռեցեսիա։ Արագորեն անկում է ապրում նաև արտահանումը, ինչը կարող հանգեցնել դրամի արժեզրկման 3–6 ամսվա ընթացքում»,– գրել էր Բագրատյանը։

Ընդամենը մեկ ամիս առաջ տնտեսագետներն այլ տեսակետ էին հնչեցնում՝ հավաստիացնելով, թե ամեն ինչ կանխատեսվածից ավելի լավ է: Ստացվում է, որ կա՛մ Բագրատյանն ինչ–որ բան չի ուզում նկատել, կա՛մ այն տնտեսագետները, ովքեր օրեր առաջ պնդում էին, թե ամեն ինչ կարգին է:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ 6,5 % տնտեսական ակտիվության ցուցանիշը թույլ է տալիս կանխատեսել, որ տարվա կտրվածքով կանխատեսումը 6 %–ից մի փոքր ավել կկազմի: Ու թեև նվազել են աճի տեմպերը, քանի որ ինչքան ՀՆԱ–ի ծավալը մեծանում է, այնքան նվազում է նրա աճի տեմպը, բայց դա նույնպես տնտեսագիտության տեսանկյունից նորմալ պետք է ընդունել:

«Այդ է պատճառը, որ տարեսկզբին տնտեսական ցուցանիշը 10, 11, 12 %–ի է հասնում, սակայն տարվա վերջում այն նվազում է: Այսինքն, խնդիրը ոչ թե տոկոսների մեջ է, այլ այդ տեմպը պահելու մեջ: Ըստ իս, 6,5 %–ը վատ ցուցանիշ չէ, և եթե առաջիկա ամիսներն առանց ցնցումների անցնեն, ապա ամեն ինչ կանխատեսվածի սահմաններում կլինի»,– ասաց Ա. Մարգարյանը: 

Տնտեսագետը նշեց, որ այս տարի թավշյա հեղափոխություն տեղի ունեցավ, որը շատ ավելի կարևոր իրադարձություն պետք է համարել, քանի որ տնտեսությունը հսկայական չափով ձերբազատվեց այն արատներից, ինչի պատճառով չէր կարողանում շնչել:

«Նկատի ունեմ ստվերայնությունը, կոռուպցիան: Այդ ինդիկատորներից մեկով՝ շահութահարկի ցուցանիշները բազմապատիկ անգամ ավելացել են: Շահութահարկի գծով մուտքերն ավելացել են 54 %–ով, իսկ միջին բյուջետային գանձումներն ավելացել են 12– 14 %–ով: Հասկանալու համար, թե ինչ որակական և ինստիտուցիոնալ փոփոխություններ է կրել տնտեսությունը, պետք է այս ամենին ուշադրություն դարձնել: Այս թվերը խոսում են նաև այն մասին, որ խոշոր բիզնեսը դուրս է եկել ստվերից, և տեղի է ունենում ստվերի կրճատում: Իմ կարծիքով, այս դրական ձեռքբերումներն անհամեմատ ավելի կարևոր են, քան այն մի քանի տոկոս անկումը, որն այսօր կա: Տնտեսագետը պետք է չեզոք դիրքերից նայի այս ամենին: Բացի այդ, լավ կլինի, որ այն մարդիկ, ովքեր հայտարարում են, թե ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունեցել, ոչ թե գնահատականներ տան ու մի կողմ քաշվեն, այլ համեմատեն ու ասեն, թե ինչ է եղել իրենց կառավարման տարիների ժամանակ: Եվ լավ կլինի, որ մարդիկ խոսեն այն թեմաներից ու թվերից, որոնք ժամանակին իրենք են գեներացրել»,– ասաց Ա. Մարգարյանը:

Տնտեսագետի խոսքով, ներկայում ունենք մի իրավիճակ, երբ բյուջեն առաջանցիկ տեմպերով կատարվում է, աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների վճարման հետաձգումներ չկան, երկիրը կատարում է իր արտաքին պարտավորությունները, պետությունը ֆինանսավորում է այս տարվա բյուջեով նախատեսված բոլոր ծախսերը: Այսինքն, իրականում կանխատեսումները ոչ թե բացասական են, այլ դրական, թեև ոչ բոլոր երկրներում է հնարավոր եղել հեղափոխությունից կամ իշխանափոխությունից հետո նման կայուն իրավիճակ պահպանել: 

«Այսինքն, ամեն ինչին պետք է լայն նայել և հաշվի առնել քաղաքական, տնտեսական, ինստիտուցիոնալ հարցերի համատեքտում: Չի կարելի ամեն ինչին նայել հաշվապահի աչքերով: Իսկ մուլտիպլիկատիվ էֆեկտները կլինեն, եթե առանց ցնցումների, խեղաթյուրումների և կեղծիքների ընտրություններ տեղի ունենան, և ձևավորվի հաշվետու, պատասխանատու և ոչ գող իշխանություն: Եվ եթե իշխանությունները տասնամյակներ զբաղվել են թալանով և գողությամբ և նման աճեր են արձանագրել, ապա ես պատկերացնում եմ, թե ինչ աճեր ու թռիչքներ կլինեն, եթե իշխանությունը չգողանա»,– ասաց Ա. Մարգարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular