ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է տեղավորվենք տրանսպորտի խելամիտ ծախսերի ու խելամիտ սակագնի մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» հ/կ նախագահ, Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի անդամ Կարեն Չիլինգարյանը տրանսպորտի բարելավման համար նոր ծրագրի անհրաժեշտություն չի տեսնում:

«Գրեթե երկու տարի ներգրավված եմ եղել քաղաքապետարանի աշխատանքային խմբում, որտեղ քննարկվել է քաղաքային տրանսպորտի հարցը: Այդ ուղղությամբ մեծ աշխատանք էր տարվել: Նաև միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ են եկել, փաթեթը մանրամասն կա, մնում է որոշենք, թե ինչպիսի շարժակազմ պետք  է ընտրվի: Ըստ էության, սակագինը կախված է լինելու ընտրված շարժակազմի գնից»,– 1or.am-ի հետ զրույցում ասաց Կ. Չիլինգարյանը՝ ընդգծելով, որ, ամեն դեպքում, սակագնի ճկուն համակարգ է գործելու: 

«Կա շատ որակյալ, բայց շատ թանկ շարժակազմ: Կա նաև միջին որակի շարժակազմ, որն ավելի մատչելի է: Պետք է այնպիսի որոշում կայացնենք, որ տեղավորվենք խելամիտ ծախսերի և դրանից բխող խելամիտ սակագնի մեջ ու այնպես անենք, որ սակագնի բարձրացում չլինի, կամ գոնե չնչին լինի: Իսկ ինչ վերաբերում է սակագնի ճկուն համակարգին, ապա նշեմ, որ ըստ այդ փաթեթի, սակագինը հավասար չի լինելու: Այսինքն՝ եթե ունես մեկ ամսվա կամ մեկ տարվա մշտական տոմս, այդ դեպքում ամբողջովին այլ սակագին է գործում: Ըստ էության, հատկապես Երևանի բնակիչները կգերադասեն տոմսը մեկ տարվա համար վերցնել, ինչն ավելի մատչելի կլինի»,–նշեց նա:

Կարեն Չիլինգարյանը, սակայն, որպես կարևոր խնդիր, այլ հարց է առանձնացնում: «Խոսքը շարժակազմ ձեռք բերելու գումարների մասին է: Կառավարությունը և քաղաքային իշխանությունը պետք է զբաղվեն այն հարցով, թե որտեղի՞ց պետք է գումար վերցնեն, որովհետև այն մեծ ծախսերի հետ է կապված: Գումար կվերցնեն տեղական բյուջեից, թե վարկի միջոցով հարցը կլուծվի, ամեն դեպքում, մինչև այդ խնդիրը չլուծվի, տրանսպորտի ոլորտում ոչ մի փոփոխություն չի լինի: Իսկ իրավիճակն անպայման պետք է փոխվի. երթուղայիններն ընդհանրապես պետք է վերանան, քաղաքակիրթ երկրներում նման բան չկա. միայն մեզ մոտ է մի իրավիճակ, երբ անորակ մեքենաներով ժողովրդին կռացած ու նսեմացրած տեղափոխում են: Պարտադիր մեծ տարողությամբ ավտոբուսներ են անհրաժեշտ, որոնք երթևեկելու են հիմնական փողոցներում: Պետք են նաև միջին տարողությամբ ավտոբուսներ, որոնք կգան ու որոշ կետերում կմիանան հիմնական երթուղիներին»,–ընդգծեց Կ. Չիլինգարյանը:

Մեր զրուցակիցը շեշտեց նաև, որ քաղաքացիներն այդ դեպքում կարող են մեկ անգամ վճարել, բայց մի քանի տրանսպորտ փոխել ու քաղաքի «Ա» կետից «Բ» կետը հասնել. «Դա այն դեպքում կլինի, երբ գործի միասնական համակարգ, իսկ վճարումները մի ընդհանուր հաշվի գնան, որը կկառավարվի մեկ կետից: Այդ պարագայում գումարները կուղղվեն վարորդների աշխատավարձերի վճարմանը, սպասարկող անձնակազմին և այլ անհրաժեշտ ծախսեր կարվեն, և ոչ թե ինչ–որ գծատերերի, ովքեր ոչ թե երթևեկության կամ անվտանգության, այլ առաջին հերթին իրենց գրպանի մասին են մտածում: Դիսպետչերական մեծ համակարգ կկոչվի, թե այլ բան, բայց մի մեծ համակարգ է լինելու, որտեղից պետք է բոլոր երթուղիները կառավարվեն: Մեզ մոտ հիմա ամեն երթուղի իր գծատերն ունի և իրենք են որոշում իրենց չվացուցակը: Այդ պատճառով էլ նման խառնաշփոթ է ստացվում: Այսօրվա պարագայում երթուղիներն իրար հետ չեն համագործակցում: Տեսնում ես՝ մի քանի րոպե ընդհանրապես տրանսպորտ չկա, բայց մեկ էլ 4–5 կամ ավելի շատ շարժակազմ միանգամից մոտենում է կանգառին: Արդյունքում սկսում են իրար խանգարել, իրարից ուղևոր «խլել» ու «փախցնել»: Իսկ երբ մի կետից ղեկավարվի, օնլայն կհետևեն երթուղիներին և վարորդները հստակ կիմանան, թե ինչ գրաֆիկով պետք է երթևեկեն իրար չխանգարելու համար»:

Կարեն Չիլինգարյանը շեշտեց, որ Երևանի ավագանու կազմի փոփոխությունից հետո ինքն անձամբ պատրաստակամ է կրկին քննարկումների մասնակցել. «Սպասում են մեսիջներին: Տեսնենք, թե ինչ կառաջարկեն ավագանու նոր կազմն ու քաղաքապետարանը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular