ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կլեոպատրա. անգերազանցելի գեղեցկուհի՞, թե՞ անթերի տգեղ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք գիտենք, որ...

Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան այնպիսի գեղեցկուհի էր, որպիսին աշխարհը չէր տեսել: Ժամանակակից ֆիլմերում նա ներկայանում է որպես հմայիչ և անգերազանցելի գեղեցկուհի:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Ճիշտ է՝ կանանց մասին այդպես չեն արտահայտվում, բայց ճշմարտությունից հեռու չես փախչի. պարզվում է՝ Կլեոպատրան ոչ միայն գեղեցկուհի չի եղել, այլ ընդհակառակը՝ եղել է բավականին տգեղ կին: 

Կլեոպատրա 7–րդ Ֆիլիպատորը (մեր թվարկությունից առաջ 69–30 թվականներ) հելլենիստական Եգիպտոսի վերջին թագուհին է, ով սերվել է մակեդոնական Պտոլոմեյների (Լիգատների) ցեղից: Նրա կառավարման տարիների վերջում Եգիպտոսը նվաճվել է Հռոմի կողմից, իսկ Կլեոպատրան ինքնասպանություն է գործել, որպեսզի չընկնի Օկտավիանոսի ձեռքը:

Կլեոպատրան, ըստ մեզ հասած նրա պատկերների, եղել է մի քիչ գեր և ոչ արտահայտիչ դեմքով կին: Հնէաբանների կողմից գտնված նրա արձանիկի վրա ուրվագծվում է մանր աչքերով, երկարավուն դեմքով և արծվաքիթ արևմտյան տիպի կին: Նրա պատկերով մետաղադրամների վրա նկատվում է սապատավոր քիթ և սուր կզակ: Վերջերս անգլիացի գիտնականների կողմից հաստատվել է, որ նախկինում անհայտ կանանց մեկ տասնյակ արձանիկներ ևս հանդիսանում են Կլեոպատրայի արձանիկները: Դրանց միջոցով պարզվել է, որ Կլեոպատրան 38 տարեկանում եղել է 152 սանտիմետր հասակով, սև մազերով և փչացած ատամներով գիրուկ կին: Ըստ հետազոտողների, այդպես էլ պետք է լիներ, քանի որ նա պատակնում էր Պտոլոմեյների տոհմին, որոնք գեղեցիկ արտաքինով և մարմնակառուցվածով առանձնապես չէին առանձնանում:

Չնայած իր կառուցվածքի և արտաքինի այս ոչ գրավչությանը, Կլեոպատրան մտել է պատմության մեջ որպես տղամարդկանց համար ամենացանկալի կանանցից մեկը: Ընդ որում, անգամ «կանանց գիտակ» այնպիսի տղամարդկանց, ինչպիսիք են Հուլիոս Կեսարը և Մարկ Անտոնիոսը: Հավանաբար Կլեոպատրայի ոչ արտաքին հմայքը և սեքսուալությունը հնարավորություն էին տալիս նրան գրավել ցանկացածի սիրտը: Կլեոպատրան հագնվում էր ճաշակով և հագուստի՝ կիրք առաջացնող բաց մասերով: Անթերի էին նաև նրան շրջապատող գեղեցկուհի աղջիկները: Բացի այդ, թագուհին լավ զարգացած էր, տիրապետում էր «աչքերի խաղին», հետաքրքիր զրուցակից էր, երգում էր, նվագում էր, պարում էր, տիրապետում էր մի քանի լեզուների, հասկանում էր գրականությունից, արվեստից և փիլիսոփայությունից: Ինչպես ասում էր պրոֆեսոր Բեխտերևը, հետազոտելով Գրիգորի Ռասպուտինի կյանքը, հավանաբար Կլեոպատրան ևս Ռասպուտինի պես տիրապետում էր «սեռական հիպնոսի» արվեստին: Այս ամենից զատ, տղամարդկանց հրապուրում էր հենց միայն այն միտքը, որ կարելի է քնել մի կնոջ հետ, ում Եգիպտոսի ամբողջ բնակչությունը համարում է Իսիդա աստծո երկրային արտացոլանքը:

Ընդունենք, որ կնոջ հմայիչ լինելը բոլորովին էլ չի նշանակում, որ նա անպայման գեղեցկուհի է: Եվ իրոք, շատ կարելի է տեսնել «սառը» գեղեցկուհիների և «տաք» ոչ այնքան գեղեցիկ կանանց, դա երբեմն միայն առաջին հայացքից է այդպես երևում: Չգիտես ինչու մեր հայ տղամարդկանց պատկերացումներում կինը պետք է արտաքինից գեղեցկուհի լինի նույն կերպ, ինչպես գեղեցիկ է նրա ավտոմեքենան կամ կոստյումը: Բայց այդ ամենը ընդամենը ցուցադրելու համար է, որ ուրիշները տեսնեն ու նախանձեն: Հետո էլ գեղեցկուհին իր մինուսներն ունի. նրան ավելի շուտ են ուրիշները «գողանում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular