ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այլ կերպ չէր էլ կարող լինել…

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այն, որ համաշխարհային սպորտում Հայաստանի ներդրած ավանդն անուրանալի է, գիտեն բոլորը. չնայած մեր երկրի համեստ հնարավորություններին` մենք տասնամյակներ ի վեր կարողացել ենք գրանցել այնպիսի շշմեցնող արդյունքներ ու ձեռբերումներ, որոնք մեզ ազատորեն թույլ են տալիս` դասվելու սպորային գերտերությունների շարքին. Ռիոյի 31-րդ Օլիմպիական խաղերն այս առումով ևս բացառություն չեղան:

Մեր առյուծ տղերքը կրկին ապացուցեցին, որ Հայաստանն արժանի է իր համաշխարհային փառքին, ու, որ մեզ համար կարևորը ոչ թե օլիմպիադային մասնակցելն է, այլ` հաղթանակը. երկար ընմիջումից հետո Արթուր Ալեքսանյանի անօրինակ սխրանքի արդյունքում Հայաստանը վերջապես օլիմպիական ոսկի կարողացավ նվաճալ` մի ձեռքբերում, որի մարզական արժեքն ու երկրի համար ունեցած նշանակությունը ոչ մի կերպ չես կարող թերագնահատել:

Դե իսկ մեր մյուս մարզիկների` Միհրան Հարությունյանի, Գոռ Մինասյանի, Սիմոն Մարտիրոսյանի նվաճած արծաթե մեդալներն էլ եկան ու է՛լ ավելի ամրապնդեցին մասնակից երկրների ցուցակում Հայաստանի զբաղեցրած դիրքն` աշխարհին ապացուցելով, որ հայ մարզիկի բազկի ուժը շարունակում է անգերազանցելի մնալ (հարկ է նշել, որ Միհրան Հարությունյանի` օլիմպիական արծաթով բավարարվելու փաստը զուտ սուբյեկտիվ հանգամանքներով էր պայմանավորված, ինչն, անշո՛ւշտ, ևս մեկ անգամ փաստում է համաշխարհային սպորտում առկա անցանկալի երևույթների մասին):

Անհերքելի է այն ճշմարտությունը, որ ցանկացած ձեռքբերման հետևում` անկախ այն բանից, թե այն մարդկային գործունեության որ ոլորտում է հաջողվել ունենալ, հարկ է նախևառաջ նշմարել այն հսկայական աշխատանքը, որ սովորաբար նախորդում է հաղթանակներին. սպորտը ևս այդ առումով բացառություն չէ: Անշո՛ւշտ, այս պարագայում նույնպես անհնար է չտեսնել այն հսկայական աշխատանքը, որ ի կատար էր ածվել օլիմպիադային նախորդած շրջանում, երբ հատկապես հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ջանքերով արվել էր անհնարինը' ներկայիս հաղթանակներն անշրջելի դարձնելու համար:

Հարկ է նշել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական ներդրումը` հայկական սպորտի աննախադեպ առաջընթացի գործում, երբ երկար տարիների դադարից հետո կրկին հնարավոր դարձավ իրացնել մեր տաղանդաշատ մարզիկների ողջ պոտենցյալն ու կորստյան չմատնել ունեցած ներուժը:

Անհերքելի է` Օլիմպիական 31-րդ խաղերը հայկական սպորտի փառահեղ պատմության մեջ գրվելու են ոսկե տառերով: Մեր տղաները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ արժանի են` իրենց փառապանծ հայրենիքի դեսպանները լինելու մեծ սպորտում ու բարձր պահելու մեր երկրի պատիվը համաշխարհային հարթակներում:

Կեցցե՛ք, տղե՛րք, հալալ ա ձեզ…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular