ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ հավատարիմը սկսում է սխալներ անել, ամենամեծ վնասը հասցնում է իրեն նշանակողին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դերասան, բեմադրիչ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի համար այսօր սպասողական փուլ է: 

Խոսելով հեղափոխությունից հետո առկա իրավիճակի, սպասվող զարգացումների ու անհրաժեշտ քայլերի մասին՝ 1or.am-ի հետ զրույցում Վիգեն Ստեփանյանն առանձնացրեց իր համար կարևոր այն խնդիրները, որոնք առաջնային լուծում են պահանջում:

«Ինձ համար սպասողական փուլ է, որովհետև շատ բաներ ընդունում ես, շատ բաներ քաջալերում, բայց կան բաներ, որոնք ինչ–որ չափով անհասկանալի են: Միաժամանակ՝ դժվար է հավաքել լավ թիմ՝ անկախ կուսակցությունների, դաշինքների պատկանելիությունից: Բայց պրոֆեսիոնալների թիմ է անհրաժեշտ: Կարծում եմ՝ արտահերթ ընտրություններից հետո դա առաջնային խնդիրն է: Պետք է հավաքել մարդկանց, որոնք պրոֆեսիոնալներ են իրենց գործի մեջ, որոնք առաջընթացի համար շատ հստակ անհրաժեշտ քայլեր կանեն»,–ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով նաև այն կարևոր հանգամանքը, որը պետք է հաշվի առնեն քաղաքացիները: 

«Ես իմ փոխարեն ասեմ. հիմա պետք է սպասել և հավատալ: Վերադարձ հնին՝ չկա, դա բոլորը պետք է գիտակցեն: Հասարակության օժանդակությունը հենց հավատալու մեջ կլինի, բայց ոչ կուրորեն հավատալու... Սա ևս շատ կարևոր է: Պետք է հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու, այլապես մի խմբավորմանը կփոխարինի մյուս խմբավորումը, և, ըստ էության, ոչինչ չի փոխվի: Բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն հայ մարդու բարեկեցությանը, պետք է ուղղված լինեն նրա կյանքի բարելավմանը, կարգավիճակի բարձրացմանը, կրթությանը: Մթնոլորտը պետք է նպաստավոր դառնա»,–նշեց Վ. Ստեփանյանը ու բերեց մշակույթի ոլորտում առկա օրինակը:

«Ես, որպես մշակույթի մարդ, կարող եմ ասել հետևյալը. հիմա լուծում են ինչ–որ տնտեսական հարցեր, թալանչիներին հետ են բերում և այլն: Բայց մշակույթը մոռացված է: Թե ինչ է կատարվում մշակույթում՝ ոչ մի օր, ոչ մի ժամ չի կարելի մոռանալ: Շատ պարզ օրինակ եմ ուզում բերել: Ես չգիտեմ՝ ինչպե՞ս մեկնաբանել սա: Նախ հայտարարվում է, որ ռուսական թատրոնում հայտեր են ընդունվում գեղարվեստական ղեկավար դառնալու համար: Սա արդեն իսկ ծիծաղելի է, հայտս ո՞րն է: Իսկ գեղարվեստական ղեկավար պետք է նշանակի նախարարությունը՝ իր առջև դնելով շատ հստակ խնդիրներ: Լավ, հայտը թող հայտ մնա, բայց... Ընդունված հայտերից երկու հայտ է մնում և հանձնաժողովի կողմից որոշվում է, որ պետք է երկու ներկայացում լինի: Այսինքն՝ երկու հայտատու թեկնածուներից յուրաքանչյուրը պետք է մեկական ներկայացում անի, որի արդյունքում կընտրվի գեղարվեստական ղեկավար: Նորից անգրագիտություն, անտեղյակություն, որովհետև նախ բոլորովին պարտադիր չէ, որ գեղարվեստական ղեկավարը լինի բեմադրիչ: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը թատրոնի դեմքն է, թատրոնի գեղագիտությունը, թատրոնի ճաշակը, թատրոնի ընտրած ճանապարհը»,–ասաց նա՝ շարունակելով որպես օրինակ ներկայացնել Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի ընտրության հարցը:

«Եվ, ի վերջո, երկու հոգի որոշվեցին, բայց հետո հանկարծ տնօրենն «իր գլխու» նշանակում է ռուսաստանաբնակ ոմն Կարեն Ներսիսյանին: Ես այդ մարդուն չեմ ճանաչում, իր դեմ ոչինչ չունեմ, բայց ինչպես կարող է տնօրենն «իր գլխու» նման բան անել (թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Կ. Ներսիսյանը նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար–խմբ): Ինչպե՞ս կարող է նման բան լինել: Կա՛մ նախարարությունը տնօրենի ձեռքերով ուզում է հարցեր լուծել և այդ գլխացավանքից ազատվել, կա՛մ էլ ուղղակի անարդարություն է կատարվել: Մյուս թեկնածուն՝ Սուրեն Շահվերդյանը, շատ վիրավորական վիճակում է հայտնվել: Սա շատ պարզ օրինակ է, որ մարդիկ, որոնք գալու են ու նոր կաբինետ են կազմելու, նման բաներ ու երևույթներ թույլ չտան»,–ասաց նա:

Վիգեն Ստեփանյանի համոզմամբ, ընդհանրապես չափազանց ուշադիր է պետք լինել կադրերի ընտրության և նշանակման հարցում: Վերոնշյալ օրինակից նա անցում է կատարում ընդհանուր կադրային քաղաքականության հարցերին:

«Սա միայն խայտառակություն չէ, արվում են անգրագետ քայլեր: Նույն մշակույթի նախարարության ձախ ձեռքը չգիտի, թե աջն ինչ է անում: Սրա մասին է խոսքը: Մեկ ուրիշ վարչապետ չի էլ ենթադրվում... Բայց շատ կարևոր է նաև գիտակցել, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ հեղինակության հոմանիշն է: Չի կարելի խաղալ երկրի հեղինակության հետ: Երկրի ներսում Նիկոլ Փաշինյան անունը անմիջապես կապված է նրա կաբինետի մարդկանց հետ: Մարդը սխալական է, սխալը կարելի է ուղղել, բայց անտեղյակ ու անգրագետ լինելը նշանակում է, որ նշանակվել է մարդ, որն ուղղակի ոչ մի կապ չունի այդ գործի հետ: Հավատարիմ լինելը շատ քիչ է՝ անպայման պրոֆեսիոնալներ են պետք: Եթե մարդն իր տեղում չէ, պարտադիր կլինեն սխալներ, թերացումներ: Մարդը չգիտի ոլորտը, բայց նշանակվել է, որովհետև հավատարիմ է, որովհետև կուսակցական է, քեռու տղան է կամ բաջանաղը: Հավատարիմ մարդը նշանակվել է, բայց երբ հավատարիմը սկսում է սխալներ անել, ամենամեծ վնասը հասցնում է նրան, ով իրեն նշանակել է: Սա պետք է հիմա մեզ մոտ ուսումնասիրության, քննադատության խնդիր դառնա, որ, ի վերջո, ընտրվի ու հավաքվի պրոֆեսիոնալների մի խումբ, որով նոր կաբինետ կկազմվի: Հավատարիմից բացի պաշտոններում պետք է նշանակվեն նաև գիտակ ու պրոֆեսիոնալ մարդիկ»,–եզրափակեց մեր զրուցակիցը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular