ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրությունները եղել են ազատ և թափանցիկ, բայց ոչ արդար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կիրակի կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, արդեն հայտնի են, թե որ թեկնածուներն են բավարար ձայներ հավաքել համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար: Ուշագրավ է, որ արձանագրված մասնակցության ցուցանիշները բավական ցածր են, օրինակ, Մեծաձորում 132 ընտրողից ընտրությանը մասնակցել է 12–ը կամ ընտրողների 8, 89 %–ը, բայց ընտրությունները այնտեղ նույնպես համարվում են կայացած:

Քաղաքագետ Արա Պապյանի դիտարկմամբ, մեծ քաղաքներում ընտրությունների մասնակցության ցուցանիշների համեմատությունը ցույց է տալիս, որ պատկերը գրեթե նույնն է: Բայց, իր համար առաջնայինը ոչ թե թվերն են, այլ քաղաքացու ազատ կամարտահայտության հնարավորությունը: 

«Այլ հարց է՝ քաղաքացին օգտվո՞ւմ է այդ իրավունքից, թե՞ ոչ: Բոլոր դիտորդներն էլ փաստում են, որ ընտրությունների ժամանակ խախտումներ չեն գրանցվել: Եվ զուտ օրենքի տեսանկյունից ոչինչ չի խախտվել, բայց տեղի ունեցածը Արևմուտքում բնութագրվում է որպես շահերի բախում: Այսինքն, երբ թեկնածուն իր պաշտոնով կամ ընդամենը ներկայությամբ ազդեցություն է ունենում ընտրությունների արդյունքների վրա: Այս պարագայում հարց է ծագում, որ 

եթե Սևակ Միքայել յանը չլիներ Սասուն Միքայել յանի որդին, ապա կընտրվե՞ր, թե՞ ոչ: Ամենայն հավանականությամբ, չէր ընտրվի: Անկախ նրանից՝ նա միջամտել է ընտրություններին, թե ոչ, Սասուն Միքայել յանի դիրքն, այնուամենայնիվ, ազդել է ընտրությունների արդյունքների վրա: Այսինքն, պետք է արձանագրել, որ ընտրությունները եղել են ազատ և թափանցիկ, բայց չեն եղել արդար, քանի որ շահերի բախում է եղել»,– ասաց Ա. Պապյանը:

Այս պարագայում հետաքրքիրն այն է, որ օրենքի տեսանկյունից ամեն ինչ նորմալ է, սակայն պետք է արձանագրել, որ մենք դեռ չենք հասել այն մակարդակին, որ նման շահերի առկայության դեպքում մարդիկ իրենց թեկնածությունը չառաջադրեն: Ա. Պապյանի դիտարկմամբ, այս ամենը խոսում է այն մասին, որ արդարության տեսանկյունից դեռ խնդիրներ կան:

«Սա լավ նշան չի: Լավ նշան չի նաև այն, որ, խոսակցությունների համաձայն, Սասուն Միքայել յանը կարծես պետք է ԵԿՄ նախագահ ընտրվի: Այս պարագայում մենք ունենում ենք ոչ թե կառույցների, այլ անձերի փոփոխություն, որը կարող է հանգեցնել այն իրավիճակին, ինչպիսին ունեինք անցյալում: Երբ թեկնածուները հանդես են գալիս որոշակի խմբերի անունից և այդպես են քվեներ հավաքում, դա նորմալ է: Կարևորը, որ դա լինի օրենքի սահմաններում: Օրինակ՝ ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգից որևէ կոնգրեսմեն խոսում է Հայոց ցեղասպանության մասին, դա ոչ թե հայերի սիրուն աչքերի համար է անում, այլ քանի որ սպասարկում է նաև տեղի հայ համայնքի շահերը: Ու եթե այս կամ այն համայնքում ինչ–որ մեկը օրենքի շրջանակներում ինչ–ինչ շահեր է սպասարկում, ապա դա օրինական է: Ավելին, Կապանի ընտրությունները ցույց տվեցին, որ գործող իշխանությունը կամ չի ցանկացել, կամ չի կարողացել իր ազդեցության վարչական լծակները գործադրել, ինչը դրական միտում է»,– ասաց Ա. Պապյանը:

Ըստ քաղաքագետի, այս ամենը ցույց է տալիս, որ ինչքան էլ ընտրությունները ազատ ու թափանցիկ լինեն, չեն կարող 100%–ով արդար համարվել, քանի որ դեռ քաղաքական դաշտը չի կայացել: Բացի այդ, ընտրողները մինչ օրս էապես գտնվում են հին ժամանակների ազդեցության տակ:

«Կուսակցությունները դեռևս չեն կայացել և հաճախ շարունակում են այս կամ այն անձի շահերը սպասարկել: Եվ այս պայմաններում մինչև մենք մի երկու–երեք ազատ ու թափանցիկ ընտրություն չանցկացնենք, մեզ մոտ քաղաքական դաշտը չի կարող կայանալ: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ առնվազն 95–ից ի վեր քաղաքական դաշտը տարբեր վերքեր է ստացել, որոնցից մի քանիսը նույնիսկ մահացու են եղել: Եվ հիմա մենք գտնվում ենք քաղաքական դաշտի ապաքինման փուլում: Այստեղ շատ կարևոր է նաև մամուլի դերը, թե որքանով այն հեռու կմնա սպասարկու դառնալու գայթակղությունից, կկարողանա՞ իրադարձություններն օբյեկտիվ լուսաբանել ու անաչառ կերպով քննադատել բոլորին: Այնուամենայնիվ, այս ընտրությունների արդյունքներով կարող ենք արձանագրել, որ ընտրության որակը վատը չէր, քանի որ որևէ խախտում չի արձանագրվել, բայց ընտրողը դեռ պատրաստ չէ ծրագրային հիմնադրույթների հիման վրա ընտրություն կատարել: Եվ այդ է պատճառը, որ շարունակում է իր ձայնը տալ անձերին, քանի որ ընտրությունն ընկալում է որպես ընտրվողին քծնելու և նրա միջոցով անձնական հարցերը լուծելու հնարավորություն: Մենք նախ և առաջ սա պետք է հաղթահարենք»,– ասաց Ա. Պապյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular