ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աբովյանի 55 ամյակը և աբովյանցուն պատրաստված անակնկալը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սոֆյա Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սույն թվականի հոկտեմբերի 21-ին նշվեց ՀՀ մայրաքաղաք Երևանի 2800 ամյակը, ինչը չափազանց կարևոր իրադարձություն է ցանկացած հայի կյանքում: Հաջորդ օրը ՝ հոկտեմբերի 22-ին Երևանի հոբելյանին հաջորդեց ոչ պակաս կարևոր քաղաք ՝ Աբովյանի 55 ամյակը: 
Թեև Աբովյան քաղաքը այս տարի դառնում է 55 տարեկան, բայց դա չի նշանակում, որ ընդամենը 55 տարի առաջ է այն դարձել բնակավայր: Աբովյան քաղաքը բնակավայր է եղել, դեռ հնագույն ժամանակներից, ավելին ՝ այստեղ հայտնաբերվել է Արգիշտի Առաջինի կողմից թողված սեպագիր արձանագրություններ, 2-րդ հազարամյակի ամրոց, բնակատեղի , դամբարաններ: Մինչ 1961 թվականը կոչվել է Էլար, ապա վերանվանվել ի պատիվ հայ մեծագույն գրող Խաչատուր Աբովյանի, իսկ 2 տարի անց ՝ 1963 թվականին հռչակվել քաղաք: 
ԵՎ այսօր ՝ քաղաք հռչակվելուց 55 տարի անց Աբովյանում իսկական տոնակատարություն է: Քաղաքի ամբողջ բնակչությունը միասին նշում է հոբելյանը, կազմակերպում տարատեսակ միջոցառումներ և ուղղակի ուրախանում: Ուրախ օրվա գլխավոր հյուրերից է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով հանդիսանում է Աբովյան քաղաքի պատվավոր քաղաքացի: 
Ծառուկյանի գալուստը բավականին ջերմ է ընդունվում քաղաքացիների կողմից: Սկզբում նա զրուցում է դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ, ծանոթանում նրանց առօրյա խնդիրներին և խոստանում լուծում տալ: 
Քաղաքում զբոսնելուց հետո Ծառուկյանը մասնակցեց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եղեկեցում Կոտայքի թեմի առաջնորդ տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանի կողմից անցկացվող օրհնության կարգին: Հիշեցնենք, որ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին,որը հանդիսանում է Աբովյանի այցեքարտը, կառուցվել է Ծառուկյանի կողմից և հանդիսանում է նրա ամենամեծ նվերն աբովյանցիներին:Պատարագի ավարտից հետո բոլորով շարժվեցին դեպի միջոցառման կենտրոն, որտեղ Կոտայքի մարզպետն ու Աբովյանի քաղաքապետը իրենց յուրահատուկ շնորհակալությունը հայտնեցին Գագիկ Ծառուկյանին աբովյանցու կողքին կանգնելու և միշտ օժանդակելու համար: 
Ծառուկյանը իր հերթին նույնպես նվեր էր պատրաստել Աբովյանին և աբովյանցուն: Նա անակնկալի կերպով հայտարարեց բնակելի շենքերի կառուցման մասին (40,000քմ), որոնց գինը կլինի քմ-ի համար 350 դոլլար, կամ էլ ամսական 65000 դրամ վճարելով 8-10 տարի ժամկետով: Սա չլսված գին է, և ի շնորհիվ Ծառուկյանի դա իրականանալու է : Ինչևէ Ծառուկյանը ևս մեկ անգամ ապացուցում է , որ մենք ապրում ենք Նոր Հայաստանում, և շուտով ցանկակած հայի ընտանիքում լինելու է թռիչք դեպի վեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular