ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բնակարանները հիմա ավելի հասանելի կլինեն, քան երբևէ. Գագիկ Ծառուկյանի անակնկալը Աբովյանցիներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արման Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երևանի «հյուսիսային դարպաս»՝ քաղաք Աբովյանը, հիմնադրվել է 1963 թվականին, և այս տարի Աբովյանի 55 ամյակը նշվեց մեծ շուքով։ Աբովյանցիներին շնորհավորելու էր եկել ԲՀԿ նախագահ, Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը։ Իր շնորհավորական խոսքում Ծառուկյանը նշեց մի քանի կարևոր քայլ, որ պետք է արվի մոտակա ժամանակներս՝ բնակիչների կյանքը էլ ավելի բարեկեցիկ դարձնելու նպատակով։ 
Արդեն 35 տարի է Աբավյան քաղաքում չեն կառուցվել բնակելի շենքեր, այս ծրագրում նախատեսվում է 40 հազար քառ. մետր բնակելի շենքի կառուցումը։ 
Ծառուկյանի նախաձեռնությամբ իրագործվող այս ծրագիրն ունի բազմաթիվ դրական կողմեր, ու դրանց անդրադառնալն ու մանրամասնելը էական նշանակություն ունի՝ նախագիծը ավելի ճիշտ ըմբռնելու համար։
Առաջին հերթին բնակարանները մատչելի կդառնան թե՛ Աբովյանի, թե՛ այլ համայնքների բնակիչների համար, քանի որ դրանք նախկին քառակուսի մետրը 1200 դոլլարի փոխարեն, կվաճառվեն մետր քառակուսին 350 դոլլարով։ Մաթեմատիկական գիտելիքների մի փոքր պաշարն էլ բավական է, որ այս ահռելի տարբերությունը զգացվի։
Նախագծի հաջորդ դրական կողմը կհետաքրքրի այն ընտանիքներին, ոքեր հետաքրքրված են հիփոթեքային վարկի միջոցով բնակարանի ձեռքբերմամբ։ Կախված բնակարանի չափերից՝ 150 դոլլա ամսական գումարով, 8-10 տարվա ընթացքում կարելի է դառնալ բնակարանի սեփականատերը։ Համեմատության համար՝ հիմա 20-25 տարվա ընթացքում, ամսական 650 դոլլարով են ընտանիքները դառնում բնակարանի սեփականատերը։
Երրորդ, ու նոր Հայաստանի համար առավել կարևոր մի դրական տեղաշարժ, որին կնպաստի Ծառուկյանի այս նախագիծը։ Բոլորն էլ գիտեն, որ հեղափոխությունը ներգաղթի վրա դրական ազդեցություն ունեցավ, ու աշխատելու նպատակով հայրենիքից հեռացած մարդիկ՝ այստեղ հույս տեսնելով, հետ են վերադառնալու։ Վերադառնալու են այն գիտակցումով, որ այլևս պետք չէ չարքաշ աշխատանք կատարել փոքրիկ բնակարան ձեռք բերելու համար։ Բնակարանները հիմա ավելի հասանելի են, քան երբևէ։
Այսպիսով ականատեսն ենք եղել Ծառուկյանի ևս մեկ հայրենանվեր ծրագրին, որը կնպաստի նաև ամբողջ ՀՀ տարածքում բնակարանների գների իջեցմանը։ 
Գագիկ Ծառուկյանի յուրաքանչյուր ծրագիր ու նախագիծ, ամեն օր մեզ ապացուցում են, որ Հայաստանը՝ նման բարերարների կարիքն ունի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular