ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասկեր Մամինը ներկայացրեց ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսության զարգացման համար կարևոր առաջնահերթությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսության զարգացման համար կարևոր առաջադրանքներից մեկը տնտեսական աճի համար խոչընդոտ հանդիսացող հետևանքների թուլացումն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի պլենար նիստի ընթացքում նման կարծիք հայտնեց Ղազախստանի առաջին փոխվարչապետ Ասկար Մամինը:

«Դուք գիտեք, որ համաշխարհային բոլոր առաջատար ֆինանսական կազմակերպությունները համաշխարհային տնտեսական աճի տեմպերի նվազման  կանխատեսումներ են տալիս: Մենք գիտենք, որ  համաշխարհային տնտեսության  աճի տեմպերի նվազման կանխատեսումներ են արվում՝ 4-ից մինչև 20 տոկոսի սահմաններում: Սա բավականին էական ցուցանիշ է, որն անպայման ազդելու է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսության աճի տեմպերի վրա»,- ասաց Մամինը:

Նրա խոսքով՝ այս պարագայում հարկավոր է տնտեսական աճի տեմպերի դանդաղեցման հետևանքները թուլացնելու և հնարավոր համընդհանուր տնտեսական ճգնաժամին հակազդելու համընդհանուր քայլեր մշակել:

Ղազախստանի առաջին փոխվարչապետի խոսքով՝ արդեն այսօր պետք է մտածել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն կանխատեսումների համաձայն  սպասվող ցիկլը թուլացնելու համար:

Նա նաև ընդգծեց, որ տնտեսության աճի այսօրվա տեմպերը առայժմ թույլ են տալիս խոսել այն մասին, որ գտնվում են ինչ-որ առումով դրական թրենդի մեջ: Նրա խոսքով՝ թե Ղազախստանում, թե Եվրասիական տնտեսական միության այլ երկրներում տնտեսական բավականին մեծ աճ է նկատվում: «Մենք տեսնում ենք, որ Եվրասիական տնտեսական միության ներսում առևտրի ծավալների աճը կազմել է 15 տոկոս, երրորդ երկրների հետ ԵԱՏՄ-ի առևտրի ծավալների աճը կազմել է 23 տոկոս: Սա բավականին բարձր ցուցանիշ է: Բայց ինչպես արդեն ասացի, կանխատեսողները հուսադրող չեն, ուստի մենք պետք է համատեղ քայլեր ձեռնարկենք»,- ասաց Մամինը:

Ղազախստանի առաջին փոխվարչապետն ընդգծեց, որ ԵՏՀ կոլեգիայի նախագահի հետ քննարկում են ունեցել և եկել եզրահանգման, որ ԵԱՏՄ անդամ երկրների համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր է ձեռնարկել համապատասխան քայլեր ընդհանուր տնտեսական տարածքի զարգացման, մրցակցության բարձրացման ուղղությամբ, ինչը կնպաստի շոկերի նվազմանը: «Այս ուղղություններով մեզ ակտիվ աշխատանք է սպասվում, բայց ես վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք արդյունքի հասնել: Մենք արդեն խոսել ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ, որ հարկավոր է ձևավորել մշտական գործող մի շտաբ, որպեսզի կարողանանք ժամանակին արձագանքել բոլոր մարտահրավերներին, որոնք կանգնած են մեր ինտեգրացիոն միության առջև»,- եզրափակեց Ասկեր Մամինը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular