ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ի առաջադրած թեկնածուները հաղթել են Էջմիածնի և Արմավիրի քաղաքապետի ընտրություններում. Կապանում իշխող ուժի թեկնածուն պարտվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հոկտեմբերի 21-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնկան արդյունքները;

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայացել հանրապետության 9 մարզի 49 համայնքում, որից 24-ում ընտրությունները եղել են հերթական՝ 25-ում՝ արտահերթ:

ՏԻՄ ընտրություններ են կայացել հանրապետության 4 քաղաքներում՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր    քաղաքներում, Կտայքի մարզի Հրազդան քաղաքում:

Նախնական արդյունքներով Էջմիածնում քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Դիանա Գասպարյանը.  ըստ նախնական տվյալների Հայաստանի առաջին ընտրված կին քաղաքապետը ստացել է 8076 ձայն: Երկրորդ տեղում Սուրեն Մուրադյանն է՝ 3699 ձայնով: Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում ցածր մասնակցություն է գրանցվել. ընտրություններին մասնակցել է 45278 ընտրողներից 15826-ը, ինչը կազմում է ընտրողների 34,95 տոկոսը։ 

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում քաղաքապետ է ընտրվել ինքնաառաջադրված թեկնածու Սևակ Միքայելյանը, ոց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին է: Նախնական տվյալներով նա ստացել է 10 681 քվե, իսկ նրա միակ մրցակիցը՝ Լեւոն Ստեփանյանը՝ 4 819 քվե: Սևակ Միքայլյանը «քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, սակայն կուսակցությունը հայտարարել էր, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրել և չի սատարելու որևէ թեկնածուի: Հրազդան քաղաքում 44154 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 16259-ը, ինչը կազմում է ընտրողների 36,82 տոկոսը։

Հետաքրքիր արդյունք է գրանցվել Կապանում: Անկուսակցական Գևորգ Փարսյանը հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Նարեկ Բաբայանին: Ըստ նախնական տվյալների Գևորգ Փարսյանը ստացել է 10 507 ձայն, Նարեկ Բաբայանը՝  8 499 ձայն: Կապան խոշորացված համայնքում գրանցված 34969 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 19503-ը, որը կազմում է ընտրողների 55.77 տոկոսը:

Արմավիրի մարզի Արմավիր համայնքում քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրած թեկնածու Դավիթ Խուդաթյանը: Նախնական տվյալներով ՔՊ-ական թեկնածուի օգտին քվեարկել է 6 693 ընտրող: Երկրորդ տեղում Օհան Հարությունյանն է հավաքած 1626 ձայնով, իսկ երրորդում՝ Սևակ Մինասյանը՝ 1288 ձայնով: Արմավիրում հոկտեմբերի 21-ին կայացած քաղաքապետի արտահերթ ընտրություններին 26 հազար 36 ընտրողից մասնակցել է ընդամենը 8 հազար 969-ը:

Հոկտեմբերի 21-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ամփոփել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը: «Տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների և համակիրների մեծ մասը հաղթեցին ընտրություններում, միևնույն ժամանակ արձանագրեցինք պարտություններ։

Կարծում եմ, իշխանությունները պատվով հաղթահարեցին այս քննությունն՝ ընդունելով ընտրությունների արդյունքները։

Մենք հավատարիմ ենք մնում մեր արժեքներին և արձանագրում, որ ՀՀ-ում ժողովրդավարությունը տարավ իր հերթական հաղթանակը թե՛ մեր արձանագրած հաղթանակներով, թե՛ փոքրաթիվ պարտություններով»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Կոստանյանը։

Հայաստանի 9 մարզերի 49 համայնքներում հոկտեմբերի 21-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը, ժամը 20։00-ին ընտրատեղամասերի փակման պահին, ճշգրտված նախնական տվյալներով, կազմել է 43.28 տոկոս, ընտրողների ցուցակներում ընդգրկված է եղել 217 հազար 708 մարդ։ Ղեկավար ընտրող ամենախոշոր համայնքներից Էջմիածնում քվեարկել է 45 հազար 278 ընտրողների 34.95 տոկոսը, Արմավիրում՝ 28 հազար 699 ընտրողների 34.62 տոկոսը, Հրազդանում՝ 44 հազար 156 ընտրողների 36.82 տոկոսը, և Կապանում՝ 34 հազար 969 ընտրողների 55.77 տոկոսը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular