ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուսակունքի խմելու ջրի մատակարարման քանակն ավելացել է վայրկյանում 5-7 լիտրով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի տնտեսությունների մեծ մասում բարելավվել է ջրամատակարարումն այն բանից հետո, երբ հիմնանորոգվել է գյուղ մտնող ջրատարի վթարված հատվածը 130 մետր երկարությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լուսակունքի գյուղապետ Խաչիկ Խաչատրյանը, ջրատարի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության կողմից տրամադրված 1 միլիոն դրամով եւ Լուսակունքի համայնքապետարանի ներդրած 300 հազար դրամի համաֆինանսավորմամբ:

«Գյուղի խմելու ջրատարի ներքին ցանցը կառուցվել եւ շահագործվել է 1955 թվականին, ազբեստյա խողովակներով, որից հետո այն չի ենթարկվել նորոգումների: Վթարված 130 մետրանոց հատվածում ջրի կորուստներն այնքան շատ էին, որ գյուղի տնտեսություններին հազիվ հաջողվում էր երեք օրը մեկ ստանալ խմելու ջուր: Այդ հատվածում մոտ 40 տեղով ճահիճներ էին գոյացել, իսկ ջրատարը ամբողջովին կորցրել էր շահագործման պիտանիությունը: Ծրագրի իրականացման արդյունքում, որն արդեն ավարտվել է վերջերս, գյուղ մտնող ջրատարի հզորությունն ավելացել է 5-7 լիտր վայրկյան հզորությամբ, իսկ գյուղի տնտեսությունների մոտ 60 տոկոսն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ:

Մնացած 40 տոկոսին շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովելու համար հարկավոր կլինի իրականացնել նոր ծրագիր: Ընդհանուր առմամբ, պետք է փոխվի գյուղի խմելու ջրատարի ողջ ներքին ցանցը, որը նույնպես քայքայման եզրին է: Ներքին ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է 2 կիլոմետր 640 մետր: Մեր նախնական հաշվարկներով՝ գյուղի ներքին ցանցի հիմնանորոգման համար կպահանջվի շուրջ 25-26 միլիոն դրամ: Ամենայն հավանականությամբ, այդ աշխատանքները կձեռնարկենք եկող տարվա ընթացքում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular