ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկ դուք կցանկանայի՞ք վճարվել հանգստանալու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք գիտենք, որ...

Մարդիկ աշխատանքի ժամանակ փող են ստանում աշխատած ժամերին համապատասխան կամ էլ կատարած աշխատանքի չափով: 

Իրականում միշտ չէ այդպես:

Լինում է նաև այնպես, որ մարդիկ գումար են ստանում աշխատանքի ժամին հանգստանալու ժամանակին համապատասխան: 

Հենրի Ֆորդի գործարաններից մեկում աշխատողների մի խումբ վճարվում էր... հանգստանալու համար: Խոսքը վերանորոգողների խմբի մասին է, որը պատասխանատու էր սարքերի անխափան աշխատանքի համար: Նրանք գումար էին ստանում այնքան ժամանակահատվածի համար, որքան հանգստի սենյակում էին: Երբ վառվում էր կարմիր լույսը ու ինչ–որ վթար էր տեղի ունենում, նրանց վճարման հաշվիչը կանգնում էր: Այսպիսով, վերանորոգողները ձգտում էին շատ արագ վերացնել վթարը և աշխատանքը կատարել որակյալ, որպեսզի ավելորդ անգամ դուրս չգային հանգստի սենյակից և չզրկվեին գումարից:

Հենրի Ֆորդը իրոք հանճարեղ անձնավորություն էր: 12 տարեկան հասակում կյանքում առաջին անգամ տեսնելով լոկոմոբիլ՝ նա իր հետագա ամբողջ կյանքը նվիրեց մեքենաշինությանը: 17 տարեկանում նա իր աշխատանքային գործունեությունը սկսել է որպես մեխանիկական արհեստանոցի աշակերտ: Սկսելով ամենաստորին աշխատանքից՝ նա կարողացել է դառնալ Ամերիկայի արդյունաբերական և բիզնես մագնատի: 

Չնայած Ֆորդը չի հայտնագործել ավտոմեքենայի հավաքման հոսքագիծը, բայց նա նախագծել և արտադրել է առաջին ավտոմեքենան, որը կարող էին իրենց թույլ տալ ունենալ միջին խավի շատ ամերիկացիներ: Այդ քայլով Ֆորդը ավտոմեքենան թանկարժեք հազվագյուտ առարկայից վերածել է պրակտիկ փոխադրամիջոցի: Որպես «Ֆորդ Մոթոր Քոմփանիի» սեփականատեր՝ նա դարձավ աշխարհի ամենահարուստ և ճանաչված մարդկանցից մեկը: Մատչելի ապրանքների արտադրությունը, որը զուգակցվում էր աշխատողների բարձր աշխատավարձով, ի պատիվ նրա կոչվեց «ֆորդիզմ»: Ֆորդի շնորհիվ պարբերաբար նվազող գները ազդեցին շատ տեխնիկական և բիզնես նորամուծությունների վրա: Բավականին հետաքրքիր էր Ֆորդի գործելաոճը աշխատակիցների հարցում: Ֆորդն ապշեցրեց ողջ աշխարհին՝ 1914 թվականին 1 օրվա համար բանվորներին տալով 5 դոլար աշխատավարձ (մեր օրերի հաշվարկով՝ մոտ 120 դոլար), ինչը ավելի քան կրկնապատկեց նրա աշխատողների մեծ մասի դրույքաչափը: Այդ քայլը իրականում չափազանց շահութաբեր դուրս եկավ. աշխատողների անընդհատ փոփոխության փոխարեն Դետրոյթի լավագույն մեխանիկները գալիս էին Ֆորդի մոտ՝ բերելով իրենց փորձը, աճող արդյունավետությունն ու այդպիսով նվազեցնելով ուսուցման ծախսերը: Բացի իր աշխատողների աշխատավարձը բարձրացնելուց՝ Ֆորդը 1926 թվականին կրճատեց նաև աշխատանքային շաբաթը. հայտարարվեց 5–օրյա աշխատանքային շաբաթվա մասին՝ շաբաթական 40 ժամով: Ֆորդն այս որոշումը կայացրեց արտադրողականությունը բարձրացնելու նպատակով, քանի որ աշխատողները պետք է ավելի շատ ջանք գործադրեին, որ ավելի լավ հանգստանային: Ֆորդը գտնում էր, որ պատշաճ հանգիստը լավ է անդրադառնում աշխատանքի վրա, որովհետև աշխատողները ավելի շատ ժամանակ կունենան տարբեր բարիքներ գնելու և սպառելու համար: Այս ամենով հանդերձ, Ֆորդը լիովին դեմ էր արհմիություններին: Ֆորդը չէր վստահում նաև հաշվապահներին, նա դիզել էր աշխարհի ամենախոշոր կարողություններից մեկը՝ առանց երբևէ իր ընկերությունում ֆինանսական աուդիտ իրականացնելու։

«Ավելի քիչ ադմինիստրատիվ հոգի գործնական կյանքում և ավելի շատ գործնական ոգի ադմինիստրատիվ կյանքում»: Սա Ֆորդի խոսքն է և նրա գործունեության ուղեցույցներից մեկը: Հանրահայտ գործարարի այս խոսքերը կարծես թե ասված լինեն Հաաստանի կառավարության համար, և եթե հնարավոր լինի հետևել այս խորհրդին, հաստատ կարելի է հասնել այնպիսի բարձունքների, ինչպիսի բարձունքների հասավ երազող 12–ամյա երեխան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular