ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Գևորգյանին բռնցքամարտի ոլորտին մոտ թողնելը՝ հետընթացի գլխավոր նախապայման

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մանե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բռնցքամարտը մեր երկրում ամենատարածված մարզաձևերից է, որը մեծ մասսայականություն է վայելում, և հարուստ ավանդույթներ ունի: Միջազգային ասպարեզում մեր բռնցքամարտիկները հպարտանալու բազմաթիվ առիթներ են տվել: Ու հիմա այս սիրված մարզաձևը հենց Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի թեթև ձեռամբ, վերածվել է «կրկեսի»: Առաջին անգամ նա ֆեդերացիայի նախագահ էր ընտրվել 2013-ին, երբ նրան հովանավորող կուսակցության՝ ՀՀԿ-ի, թուրը աջ ու ձախ կտրում էր: 2-րդ անգամ, խիստ կասկածելի և ոչ լեգիտիմ պայմաններում նա այդ պաշտոնում վերընտրվեց այս տարվա օգոստոսին: 5 տարիների ընթացքում սույն «մաչոն» ֆեդերացիան թաղել է կոռուպցիայի մեջ, պարտվել է միջազգային հեղինակավոր վարկանիշային մրցաշարերում, և քիչ էր մնում բռնցքամարտի ազգային հավաքականը դուրս թողներ Օլիմիադային մասնակցելու շանսից, եթե ճիշտ ժամանակին չխառնվեր ՀԱՕԿ-ը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական միջամտությամբ:
2-րդ անգամ այս պաշտոնում նրան տեսնել իրենց համար անպատվաբեր են համարում բռնցքամարտի ոլորտի երախտավորները՝ մարզիկների և մարզիչների մի հոծ բանակ, որոնք տարբեր մրցաշարերում Հայաստանի դրոշը ամենաբարձրում են ծածանել: Վերջիններս իրենց պարտք են համարում փրկել ֆեդերացիան Գևորգյանի ճիրաններից՝ դիմելով սկզբում ՀԱՕԿ-ին, իսկ հետո նաև Սպորտի նախարարին: Նախարարը կայացրեց, թերևս, ամենաադեկվատ որոշումը այս պայմաններում՝ հարկավոր է կատարել նոր ընտրություններ, որտեղ արդեն կմասնակցեն բռնցքամարտի ոլորտի բոլոր ներկայացուցիչները, այլ ոչ թե Գևորգյանի կողմից նախապես զտված ցուցակի ներկայացուցիչները:
Իհարկե այս որոշումը կատարել նա հրաժարվում է, պնդելով, թե տետ-ա-տետ հանդիպում է հարկավոր՝ լուծում գտնելու համար: Մինչդեռ երեկ Սպորտի նախարարությունը հրավիրել էր 2 կողմերին էլ հրապարակային տետ-ա-տետ հանդիպման՝ լրագրողների ներկայությամբ, որին Գևորգյանը, իհարկե, չէր նեկայացել: Գար, որ ի՞նչ աներ, կամ ի՞նչ ասեր: Ինչու՞ է բռնցքամարտի ոլորտը ողբալի վիճակում, ինչու՞ է մինչև կոկորդը թաղված կոռուպցիայի մեջ: Ո՞նց էր պատասխանելու այս հարցերին: 
Փոխարենը նույնիսկ ԱԺ նիստերի ժամանակ վերնաշապիկի կոճակները մինչև լանջաբացվածքը արձակ պահող այս «ոճային» պատգամավորը, որդեգրել է սլաքները դեպի ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ուղղելու մարտավարությունը: Թաքնվում է տեսախցիկների հետևում և լալահառաչ մեղադրանքներ հնչեցնում: Հա՛մ իր համար անվճար փիառ է ապահովում՝ տալով Գագիկ Ծառուկյանի հեղինակավոր անունը, հա՛մ թշնամու կերպար է ձևավորում, ով իբր լարվածություն է առաջացրել ոլորտում, հա՛մ էլ, փաստորեն, հող էր նախապատրաստում ՀԱՕԿ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար: Այս մասին նա հայտարարեց արդեն վերջերս: Փաստորեն արհեստական լարվածությունը ստեղծել էր Գևորգյանն անձամբ՝ աչքը ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնին տնկելով:
Ախր ա՛յ Գևորգյան, դու մի ֆեդերացիան ես դարձրել մեղվի փեթակ ու ինքդ էլ գլուխ չես հանում քո եփած փլավից, ու՞ր ես ձեռքերդ երկարում դեպի ՀԱՕԿ, որը ամենահաջողված կառույցներից է Հայաստանի սպորտային ոլորտի: Եվ անհնար է չնշել, որ շնորհիվ Ծառուկյանի, ով սպորտի ոլորտում միշտ էլ նախընտրել է կայուննությունն ու արդարությունը: Վկան՝ բազմաթիվ չեմպիոնները, թե՛ աշխարհի, թե՛ Եվրոպայի, թե՛ օլիմպիական: 
Հասկանալի է, որ Արթուր Գևորգյանին իրեն պաշտոնյա զգալու համար մնացել է միայն բռնցքամարտի ֆեդերացիան, սակայն պարտությունն էլ է հարկավոր արժանապատվորեն ընդունել: Այդպես կվարվեր ցանկացած սպորտսմեն, որպիսին իրեն, ի դեպ, համարում է Արթուր Գևորգյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular