ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Գևորգյանը բռնցքամարտի ֆեդերացիան ու նրա անդամներին օգտագործում է սեփական ամբիցիաները բավարարելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գուրգեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սա մի թեմա է, ավելի ճիշտ պատմություն, որը սկիզբ առավ այն օրվանից, երբ Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները Արթուր Գևորգյանը կեղծեց, այսպես ասած սեփական չափսերով կարեց և այդ մախինացիայի արդյունքում կրկին վերընտրվեց: Բնականաբար թասիբով բռնցքամարտիկներն ու ոլորտի ապագայով մտահոգ մարզիչները, որոնք ինչ-ինչ անհասկանալի պատճառներով ուղղակի հեռացվել էին ֆեդերացիայից, իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին, ներկայացնելով հանրության դատին իրենց կողմից արձանագրած խախտումները՝ այդ ընտրությունների ընթացակարգի վերաբերյալ: Բնականաբար Գևորգյան Արթուրը քամահրանքով մոտեցավ այդ հանգամանքին, ինչի արդյունքում բողոքողները ստիպված դիմեցին ՀԱՕԿ նախագահին՝ օգնության ակնկալիքով, որպեսզի այդ հարցին լուծում տրվի: Չնայած այն հանգամանքի, որ Ծառուկյանը երբեք չի խառնվել նման կարգի թեմաների, այդուհանդերձ խաղասեղանին բռնցքամարտի ապագան էր և դա չէր կարող ՀԱՕԿ նախագահին չանհանգստացնել: Լսելով բողոքողների փաստարկները, ՀԱՕԿ նախագահը հրահանգեց մանրակրկտորեն ուսումնասիրել խնդիրն ու լուծում գտնել: Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դառնում, որ բռնցքամարտի աշխարհի ներկայացուցիչների գերակշիռ մասի բողոքն իրոք ունի հիմքեր, ինչի արդյունքում Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարը, կողմերին առաջարկել էր հանդիպել և կլոր սեղանի շուրջ քննարկել խնդիրն ու լուծում տալ ստեղծված իրավիճակին: Սակայն, երբ Արթուր Գևորգյանը չեկավ այդ հանդիպամնը, արդեն իսկ իհայտ եկան նրա իրական հավակնություններն ու ողջ պատմության բուն էությունը, որը իմիջայլոց հենց Գևորգյանի թեթև ձեռամբ էր կազմակերպվել: 
Եթե ժամանակային առումով հետ գնանք, ապա խնդրի ծագման հենց սկզբնական փուլում, ասուլիսներից մեկի ժամանակ, Գևորգյանը լրագրողների հետ շփման ընթացքում ակնարկել էր, որ ապագայում հնարավոր է նաև ՀԱՕԿ նախագահի պաշտոնին հավակնի: Դա առաջին հայացքից նորմալ թվաց, քանի որ այդ ժամանակ, թեման խորքային ոչ ոք չէր դիտարկում: Հետո, սակայն, երբ օղակը նրա կազմակերպած աֆիորայի շուրջ սեղմվեց, Գևորգյանն արդեն իսկ հստակ հայտարարեց, որ այս ամենը իբր թե կազմակերպել է ՀԱՕԿ նախագաը և այդ կապակցությամբ, ուղղակի օդի մեջ հայտարարեց, որ պահանջում է նրա հրաժարականը, ինչին անմիջապես հաջորդեց նրա այն հայտարարությունը, որ եթե առաջ կամուկացի մեջ էր, հիմա հստակ կարող է ասել, որ կառաջադրի իր թեկնածությունը ՀԱՕԿ նախագահի պաշտոնի համար:
Հենց այս նոտայի վրա էլ ամբողջությամբ բացահայտվում է Գևորգյանի կազմակերպած մախինացիան: Բանն այն է, որ Գևորգյանի ամբիցիաները շատ ավելի հեռուն էին գնում հենց ամենասկզբից, երբ այս պատմությունը սկսվեց, նա հենց սկզբից էլ հավակնում էր ՀԱՕԿ նախագահի պաշտոնին: Բայց նրան պետք էր մի արհեստական լարվածություն, թեմա այսպես ասած, որի մեջ մեղադրի գործող նախագահին, պահանջի հրաժարական, ինչն էլ հող կհանդիսանար սեփական թեկնածությունն առաջադրելու համար: Այսինքն ստացվում է, որ Գևորգյանն իր ներկայիս մի խումբ համակիրներին, ովքեր հանդիսանում են ֆեդերացիայի անդամներ, ուղղակի շահագործում է սեփական ամբիցիաները բավարարելու համար: Այս ողջ արհեստական լարվածությունն ու անօրինությունները նա հատուկ էր ծրագրել և իրականացրել, որպեսզի կարողանա վերջին հաշվով իր թեկնածության, իր հավակնությունների մասին հայտնի: Դա է պատճառը, որ նա չգնաց բանակցությունների, դա է պատճառը, որ նա ոչ մի հիմանվորում չի ցանկանում լսել և դա է պատճառը, որ նա այդպես ինքնամոռաց կերպով կառչել է ֆեդերացիայի նախագահի աթոռից, չէ որ հենց դա է այս պահին նրան թույլ տալիս թեման թեժ պահել, իր բաղձալի պաշտոնին հասնելու համար: Բայց պետք է հիասթափեցնենք Արթուր Գևորգյանին, քանի որ նրա գործադրած ողջ ջանքերը, մեկ վայրկյանում ջուրն է ընկնելու: 
Նախ Գևորգյանը չունի այն հեղինակությունն ու փորձը, ինչ ներկայիս ՀԱՕԿ նախագահը, Գևորգյանը չունի այն ռեսուրսները, որոնք այսօրվա դրությամբ թույլ կտան սպորտի նման զարգացում, Գևորգայնը անձնական շահ է փնտրում սպորտի ոլորտում, ինչը հետընթացի ամենակարճ ճանապարհն է, իսկ Գագիկ Ծառուկյանն իր անձնական միջոցներն է դեռ մի բան էլ ծառայեցնում սպորտի զարգացմանը և այո այսօր նրա ղեկավարության ներքո հայկական սպորտը ծաղկուն ժամանակաշրջան է ապրում, մեր մարզիկները հաջողություներ են գրանցում, որոնք երբեք չի եղել նախքան ոլորտով Ծառուկյանի զբաղվելը և վերջապես արտաքին աշխարհի հետ ունեցած կապերն ու համագործակցությունը, կարող է պատվով իրականցնել միմիայն Գագիկ Ծառուկյնաը: Հարցրեք փողոցներում, թե ինչպես են գնահատում թե Ծառուկյանի ավանդը սպորտի ոլորտում, թե Գևորգյանի, պատասխաններն ամբողջությամբ մեկ նժարի վրա են լինելու, քանի որ անգամ համեմատության եզրեր չկան :
Լավ միթե այս ամենը Գևորգյանը հաշվի չէր առել, երբ փորձում էր բոբիկ ոտքերով մտնել այն գետը, որից դուրս գալ նա չի կարողանալու: Միակ շանսը Գևորգյանի խայտառակ կերպով ՀԲՖ նախագահի պաշտոնից չհեռացվելու համար, դա ընդունել բոլորի պահանջն ու գնալ նոր նախագահի ընտրությունների, միգուցե այդ դեպքում հնարավոր լինի հանգիստ հեռանալ, հակառակ դեպքում անգամն նրա կողմից օգտագործված ֆեդերացիայի անդամները այս ամենը հասկանալուց հետո, ուղղակի կվռնդեն նրան ՀԲՖ-ի նախագահի աշխատասենյակից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular