ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքացիների տեսանյութերի հիման վրա պետք է վարչական տույժեր նշանակվեն». առաջարկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ կիրառվելու է տուգանային 9 բալանոց համակարգը: Տարբեր խախտումների դեպքում վարորդը որոշակի միավոր կկորցնի, իսկ, օրինակ, երկուսից ավելի անգամ ոչ սթափ վարելու պարագայում կկորցնի իրեն տրված 9 միավորն ու որոշակի ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից:Ճանապարհային ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը 1or.am–ի հետ զրույցում դրական որակեց նախագիծը: 

«Ներկայումս նման համակարգ է գործում 22 երկրներում: Այդ թվում, այնպիսի զարգացած երկրներում, ինչպիսին, օրինակ, Կանադան է: Արդյունքում այդ երկրներում վթարները և խախտումները բավականին քիչ են: Այսինքն՝ կա փաստ, որ այս համակարգն արդյունավետ է, և բացի դրական արդյունքից որևիցե խնդիր այն չի ստեղծել: Զոհերի և ՃՏՊ–ների ցուցանիշները նվազել են մոտ 60 տոկոսով, ինչը լուրջ արդյունք է: Մեր երթևեկության մեջ շատ են խախտումներ անող վարորդները, պատճառների մասին բազմիցս է խոսվել՝ սկսած վարորդական իրավունք գնելուց մինչև վարորդական գիտելիքներ չունենալը: Այս նոր ներդրումը նման վարորդներին հնարավորինս զերծ է պահելու երթևեկությունից: Բալային համակարգը չի խստացնում, կարելի է ասել, որ շատ մեղմ տուգանքներ է սահմանում՝ ֆինանսական բեռն է իջեցվել: Սա փաստում է, որ ՃՈ–ն վարորդներին որպես տուգանելու օբյեկտ չի մոտենալու, և առաջնային է լինելու երթևեկության անվտանգությունը, վարորդների կարգապահությունը»,–ասաց նա՝ հավելելով, որ, ըստ նախագծի, վարորդներն ավելի քիչ գումարով են տուգանվելու, բայց միավորը կորցնելու դեպքում կարող են զրկվել վարորդական իրավունքից:

«Խախտումների հետևանքով մեզ մոտ վթարների քանակը զգալի ավելացել է: Այս տարի ցավալի թվեր են արձանագրվում, նախորդ տարիների համեմատ գերազանցվում է զոհերի թիվը: Իսկ յուրաքանչյուր վթարի հիմքում անվտանգության կանոնները չպահպանելն է: Ընդհանուր առմամբ՝ մեզ մոտ նախատեսվող նոր համակարգը ավելի մեղմ է, քան շատ եվրոպական երկրներում: Օրինակ՝ մեզ մոտ խմածության նվազագույն թույլատրելի չափը շատ բարձր է, քան այլ երկրներում: Նախատեսվող համակարգն ավելի մեղմ է, բայց այսպիսով փորձ է արվում, որ վարորդներն իրենք իսկ ապացուցեն, որ համակարգն իր մեջ դաստիարակչական միտում ունի»,–նշեց նա:

Ս. Ղահրամանյանը շեշտեց, որ, այդուհանդերձ, պատրաստվում է նախագծի վերաբերյալ որոշ առաջարկներ ներկայացնել. «Ցավոք, շատ խախտումների դեպքում միավորները չեն նվազում: Օրինակ է անվտանգություն գոտին չգցելը»: 

Հարցին, թե մեզ մոտ խախտումներն արվում են հիմնականում այնտեղ, որտեղ տեսախցիկներ չկան, այդ դեպքում վերոնշյալ նախագծով որքանո՞վ է լուծվում խնդիրը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Համամիտ եմ: Որտեղ կա տեսախցիկ, խախտումներ անողներն Աստծու գառ են, որտեղ չկա՝ չարիք են երթևեկության համար: Շատ եմ ցանկանում, որ ոստիկանությունը կամ ՃՈ–ն որևիցե հստակ մեխանիզմ առաջարկեն և քաղաքացիների տեսանյութերի հիման վրա վարչական տույժեր նշանակվեն: Այդ տույժերը պետք է նշանակվեն վարորդների նկատմամբ, ովքեր խախտում են արել, բայց տվյալ տարածքներում տեսախցիկներ չեն եղել: Սա ևս ընդունված է տարբեր երկրներում: Պետք է զարգացնել դա նաև մեզ մոտ, քանի որ թեև վերոնշյալը զգոնությունը որոշակիորեն կբարձրացնի, փոփոխություններ կբերի, բայց լիարժեք արդյունավետ չի լինի, որովհետև խախտումներ անողները առանց տեսախցիկների ճանապարհային հատվածում կրկին խախտումներ կանեն: Քաղաքացիների տեսանյութերի հիման վրա պետք է արձանագրություններ կազմվեն: Սա վարորդներին կպարտավորեցնի բոլոր տեղերում պահել այդ կանոնները»:

Հարցին, թե Հայաստանում ինչպե՞ս կաշխատի այդ մեթոդը՝ հաշվի առնելով մարդկանց մենթալիտետը, և արդյո՞ք վերահսկողության բեռն ավելի շատ չպետք է լինի հենց ՃՈ–ի վրա, նա պատասխանեց.

«Ներկայումս ՃՈ կարգախմբերի քանակը շատ սակավ է և, բնականաբար, կլինեն տեղեր, որոնք դուրս կմնան իրենց տեսադաշտից: Դրա հետևանքով մարդիկ ազատ կզգան և կանեն այն, ինչ իրենց հաճելի է, ոչ թե այն, ինչ օրենքն է թելադրում: Մյուս քաղաքացիների կողմից տեսանյութեր տրամադրելը նորմալ է: Իհարկե, կան մենթալիտետային հարցեր, բայց, ամեն դեպքում, յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ դիմացի կամ կողքի մեքենայի խախտում անող վարորդն այդ պահին հենց իր անվտանգությունն է վտանգում: Եթե բոլորն այս ձևով մտածեն, հնարավորինս քիչ խախտումներով երթևեկություն և բարեկիրթ վարորդներ կունենանք: Այդ դեպքում կունենանք խախտումներ, որոնք դիտավորյալ չեն անի, ինչպես հիմա, երբ մեծամասնությունը դիտավորյալ է անում: Մեծ հաշվով՝ վարորդները չհասկացան ՃՈ վարած մեղմ քաղաքականությունը, ինչի հետևանքով ունենք ցավալի դեպքեր, ՃՏՊ–ների ավելացած քանակ: Բացի այն վարորդներից, ովքեր խախտումներ են անում այն փողոցներում, ուր տեսախցիկ չկա, կան վարորդներ, որ անկախ նրանից՝ տեսախցիկ կա, թե՝ ոչ, միևնույն է, խախտում են անում: Սա մեծ խնդիր է»,–ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ նման վարորդների հետ պետք է զբաղվեն բժիշկներն ու հոգեբանները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular