ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանից դուրս հեղափոխության մեսիջները սխալ են մեկնաբանվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հրազդան և Էջմիածին քաղաքներում սպասվող քաղաքապետի ընտրությունները դարձել են յուրատեսակ փորձաքար արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Այդ ընտրությունների կարևորությունը պայմանավորվում է ոչ թե դրանց բովանդակությամբ, ներքին ինտրիգներով, այլ նախընտրական քարոզարշավի շուրջ ծագած տեղեկատվական աղմուկով: Ինտրիգ, ըստ էության, երկու ընտրություններում էլ չկա, քանի որ մի դեպքում առաջադրվել է Նիկոլ Փաշինյանի աջակցություն ունեցող քաղաքապետի պաշտոնակատարը, մեկ այլ դեպքում՝ Սասուն Միքայել յանի որդին: Սակայն, երկու դեպքում էլ կան խնդիրներ վարչական ռեսուրսների օգտագործման հետ կապված:

Կայքերից մեկի հետաքննող մի լրագրող զանգահարել էր Հրազդանի դպրոցներից մեկի տնօրենին և, ներկայանալով որպես Սասուն Միքայել յանի օգնական, հարցրել, թե քանի հոգի նա կարող է բերել Սևակ Միքայել յանի քարոզարշավին: Ձայնագրությունը հայտնվել էր համացանցում: Մեկ այլ ձայնագրություն էլ, որտեղ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարի հայրը զանգահարել ու սպառնացել էր իր դստեր հասցեին համացանցով քննադատություն հայտնած մի օգտատիրոջ, ևս հայտնվել էր համացանցում: Զուգահեռ նաև արձանագրվել էին խախտումներ կապված քարոզչական պաստառների ու նյութերի հետ կապված:

Չցանկանալով խորանալ նախընտրական քարոզարշավի վերոնշյալ դրվագների մեջ՝ կցանկանայինք խոսել մեկ այլ, ավելի ընդհանրական երևույթի մասին: Փաստացի, բարձրագույն իշխանության կողմից հայտարարվում է, որ ընտրությունները լինելու են ազատ և թափանցիկ, բայց արդեն տեղերում, նույն այդ իշխանության ուղղակի կամ անուղղակի հովանավորությունը վայելողները դա կամ չեն հասկանում, կամ հասկանում են, բայց վարվում են այնպես, ինչպես նախկինում՝ սովորույթի ուժով: Ակնհայտ է, որ, օրինակ, Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանը չնայած անցավ բավական սուր քաղաքական հռետորաբանության պայմաններում, բայց օրինականության առումով որևէ խնդիր չհարուցեց, քանի որ գտնվում էր երկրի ղեկավարության անմիջական ուշադրության կենտրոնում, ընդ որում, ուշադրության կենտրոնում՝ նաև ֆիզիկական իմաստով: 

Ստացվում է, որ Երևանից հնչող մեսիջները, ընդհուպ մեսիջներն առ այն, որ, օրինակ, քաղաքականության մեջ հայրերի և որդիների սկզբունքը բացառվելու է, տեղերում մեկնաբանում են բոլորովին այլ կերպ՝ գուցե մտածելով, որ Երևանում կամ այդ մասին չեն իմանա, կամ աչք կփակեն դրա վրա:

Ակնհայտ է, որ երկու տեղական ընտրությունների դեպքում էլ իշխանությունը խնդիր ունի արագ կարգի հրավիրելու իր տեղական ներկայացուցիչներին և առանց այն էլ երաշխավորված հաղթանակի գնալ արժանապատվորեն՝ օրինակելի ընտրություններ ու քարոզարշավ երաշխավորելով: Այլապես կարող է ստացվել, որ հեղափոխությունը տեղի է ունեցել միայն Երևանում, իսկ մարզերում շարունակվում է նախկին արատավոր ավանդույթը, պարզապես այն տարբերությամբ, որ նախկինում մոտիվացիայի և էլեկտորատի մոբիլիզացիայի գործիքը փողն էր, իսկ հիմա հակահեղափոխության մասին սպառնալիքները, Փաշինյանի մտերիմ լինելն ու ապրիլ–մայիս ամիսներին Երևանում փողոց փակելու մասին հիշատակումները: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular