ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կլինի՞ նոր որակի քարոզարշավ, թե՞ կկրկնենք հինը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավային ոչ պաշտոնական մեկնարկը, կարելի է ասել, արդեն տրված է: Արդեն հիմա տեսանելի է, որ քաղաքական ուժերը սկսում են ոչ միայն կուսակցական ցուցակները ճշգրտել, այլև զբաղված են, այսպես ասած, հանրային տրամադրություններ ստուգելով, այդ տրամադրությունների հետ աշխատելու եղանակներ ու ձևաչափեր որոնելով: Հանրային տրամադրությունների հետ աշխատանքում կարևորագույն դերակատարում ունեն համացանցային տեխնոլոգիաներն ու ռեսուրսները՝ ԶԼՄ դաշտից սկսած, սոցիալական ցանցերով վերջացրած: Նախորդ տարիների ընթացքում, ցավոք, ձևավորվել է մի ավանդույթ, երբ քաղաքական գրեթե բոլոր ուժերը փորձում են իրենց քարոզչությունը, մրցակից ուժերի դեմ հակաքարոզչությունը, սեփական ծրագրերի ներկայացումն իրականացնել, այսպես ասած, զարտուղի ճանապարհներով: Համացանցն այդ զարտուղի ճանապարհների համար տալիս է ահռելի գործիքակազմ: Ընդհանրապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում նախընտրական քաղաքականություն իրականացնելու մշակույթը հեռու է իդեալականից, համացանցի տված ահռելի հնարավորությունները օգտագործվում են հակառակ վեկտորով: Ավելին, համացանցի տված հնարավորություններից օգտագործվում են անանուն մնալու, իրադարձություններին կտրուկ արձագանքելու հատկանիշները՝ երկրորդ պլան մղելով այլ, ավելի ներառական ու արդյունավետ գործիքներ:

Նոր քաղաքական իրավիճակն, ի թիվս այլ գործոնների, կարող է շանս տալ քաղաքական ուժերին իրենց քարոզչությունը հատկապես մեդիահարթակներում և սոցցանցերում իրականացնել այլ, նախորդից տարբերվող տրամաբանությամբ: Պարզ, միագիծ, միատարր քարոզչությունը վաղուց ոչ միայն հոգնեցրել է, այլև արդեն արդյունավետ չէ: Ըստ այդմ, համացանցի բարիքները պետք է փորձել օգտագործել բոլորովին այլ կերպ՝ քաղաքացիների հետ հաղորդակցությունն ինտենսիվ դարձնելու, սեփական ծրագրերն ու մոտեցումներն առավել ինտերակտիվ ներկայացնելու ձևաչափերով: Սա, ընդ որում, ոչ միայն այս կամ այն կուսակցության PR–ով զբաղվողների տեխնիկական խնդիրն է, սա, ըստ էության, նոր Հայաստանի նոր խաղի կանոնների պահանջն է, պահանջ, որ չնայած ֆորմալ ձևակերպված չէ, բայց յուրաքանչյուր ուժ պետք է ձևակերպի ինքն իր համար՝ ժամանակին և իրավիճակին համահունչ քայլելու համար: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular