ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքը Հայաստանի ողնաշարն է և պետք է արժանանա առանձնահատուկ ուշադրության. Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը նախ հանդիպում է ունեցել Սյունիք համայնքի բնակիչների հետ և շնորհակալություն հայտնել նրանց ջերմ ընդունելության համար:

«Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, ունի ռազմավարական նշանակություն և պետք է արժանանա առանձնահատուկ ուշադրության, ուստի գտնվում է մեր ուշադրության կենտրոնում:  Գիտեմ՝ հեշտ չէ և հեշտ չի եղել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ այսպես ամուր այս հողի վրա ապրում եք, աշխատում եք, մաքառում եք: Գիտեմ, թե ինչքան դժվարություններ կան, ինչպիսի դժվարությունների միջով եք անցել: Բայց այսօր ամենակարևորը հետևյալն է. դուք ստացել եք ամենակարևոր բաներից մեկը՝  ազատություն, դուք ստացել եք հարգանք ձեր իրավունքների նկատմամբ, և մենք իրար հետ բացել ենք մեր երեխաների համար լավ ապագա կերտելու հնարավորությունը: Այնպես չէ, որ Հայաստանում կա մի խումբ, մի գյուղ, մի քաղաք, մի պաշտոնյա, մի գերատեսչություն, որն առանձին կարող է իրականացնել որևէ գործառույթ: Մենք պետք է գտնենք ուս ուսի տված իրար հետ ապրելու, աշխատելու ձևը:

Եվ որևէ հարց լուծելու մեր մեթոդաբանությունն ու նպատակը  հետևյալն է. պետք է մեր ժողովրդի համար աշխատելու հնարավորություն ստեղծենք, որպեսզի մարդիկ բարիք կերտեն, արարեն, ստեղծագործեն իրենց հողում  ու հայրենիքում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ցանկացած աշխատանք արժանի է հարգանքի. «Առաջին հերթին ամենամեծ հարգանքը տածում եմ աշխատող մարդկանց նկատմամբ: Գիտեմ, որ այս բնակավայրում ապրում են աշխատող մարդիկ, որովհետև, եթե աշխատող մարդիկ չլինեին, Սյունիքը մինչև այսօր այսպես ամուր, ոտքի վրա կանգուն չէր լինի: Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր աշխատանքի համար»:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը պատասխանել է սյունեցիներին հետաքրքրող տարբեր հարցերի, որոնք, մասնավորապես, վերաբերել են համայնքների զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, գյուղատնտեսության ոլորտի, ոռոգման, խմելու ջրի հետ կապված խնդիրներին:

Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ կառավարությունը նախատեսում է իրականացնել մատչելի պայմաններով գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգային ծրագիր, միաժամանակ հողօգտագործողներին կոչ արել գնալ կոոպերատիվների ստեղծման ճանապարհով, ինչը հողի մշակումը կդարձնի առավել արդյունավետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ գործադիրը հետևողական քայլեր է իրականացնելու նաև ոռոգման ջրի ապահովման և հակակարկտային կայանների հետ կապված խնդիրների  լուծման ուղղությամբ:

Նա ևս մեկ անգամ սյունեցիներին հորդորել է աշխատել, արդյունք ապահովել և զարգացնել սեփական տնտեսությունները՝ վստահեցնելով, որ պետբյուջե վճարվող հարկերն այլևս չեն գողացվելու: «Երաշխավորում եմ, որ  հարկերից, եթե այսօր տեղ-տեղ դեռ հնարավոր է գողանում են, շատ շուտով որևէ կոպեկ չի գողացվելու: Այսօր հնարավոր է՝ ինչ-որ գումարներ դեռ անարդյունավետ են ծախսվում, սակայն որոշ ժամանակ անց դրանք մաքսիմալ արդյունավետ են ծախսվելու: Եվ ես ձեզ խնդրում եմ՝ պետք չէ վաճառել ունեցվածք, ընդհակառակը, նորերը կառուցեք, ստեղծեք ու հարկ վճարեք: Մեր երկրի պետական բյուջեին պետք է վերաբերվել այնպես, ինչպես մեր ընդհանուր կարիքների համար ծախսվող գումարի»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի հետ հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին: Իր խոսքում վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, նշել է. «Եթե Երևանը Հայաստանի գլուխն է, ապա Սյունիքը Հայաստանի  ողնաշարն է, և որքան պինդ լինի ողնաշարը, այնքան ավելի պինդ կլինի պետությունը: Մենք պատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական  ընտրությունների,  և շատ կարևոր է, որ ի վերջո ապրիլ-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության  հետհեղափոխական շրջանը, փուլն ավարտենք և անցնենք զարգացման ծրագրերի իրականացման փուլին: Այս հարցում, իհարկե, շատ կարևոր է պետական կառավարման համակարգի արդյունավետության   բարձրացումը»:

Այնուհետև Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է մարզի համայնքներում առկա հրատապ խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ կառավարության ծրագրերին, որից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է համայնքների ղեկավարների հարցերին:

Ի պատասխան վառելափայտի վերաբերյալ հարցին՝ վարչապետի պաշտոնակատարն ասել է, որ տվել է համապատասխան հանձնարարական, որի համաձայն՝ համայնքների բնակիչները պետք է սանիտարական հատումների շրջանակում ապահովվեն ձմռան վառելիքով: «Բայց խնդիրն այն է, որ մենք պետք է անտառային բիզնեսին վերջ տանք, որովհետև դա մեր բնապահպանությանը կոնկրետ վնասում է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով այլընտրանքային վառելիքի օգտագործումը, որոնց թվում է պելետների արտադրությունը: «Դա է հեռանկարը, որովհետև անտառն իմը չէ, այդ անտառը ձերն է: Եվ մենք այդ անտառն ուզում ենք մեր, ձեր երեխաների համար պահպանել: Ընդհանուր առմամբ, մենք պետք է այդ տրամաբանությամբ գնանք: Իսկ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պելետները կալորիականությամբ ավելի բարձր են, ուղղակի պետք է ավելացնել արտադրությունը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը ՝ավելացնելով, որ դրանց ինքնարժեքը փայտից ավելի էժան է:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքների լիազորությունների ավելացմանը, համայնքների խոշորացմանը, բազմաբնակարանային վթարային շենքերին վերաբերող հարցեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular