ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ անձով արդյունավետ համակարգ չես կառուցի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս լրագրողների այն հարցին, թե ինչ կարծիք ունի ԱՄՆ արդեն հեռացող դեսպան Միլսի հայտարարության վերաբերյալ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նախքան հարցին պատասխանելը հարցրեց՝ ինչ է հայտարարել, ինչից հետո ստանալով պատասխան՝ նոր միայն արդեն արձագանքեց դեսպանի հայտարարությանը: Սա գուցե փոքրիկ դետալ է, բայց ինչպես ասում են՝ սատանան մանրուքների մեջ է: Իսկ պայմանական «սատանան» այս դեպքում ոչ թե այն է, որ Փաշինյանը տեղյակ չէր Միլսի հայտարարությունից, այլ այն, որ նրան այդ մասին չէին զեկուցել դեսպանի հայտարարությունից 24 ժամ անց: Փաշինյանն օբյեկտիվորեն պարտավոր չէ իմանալ, թե ով և ինչ է ասում ողջ օրվա ընթացքում, անկախ այն հանգամանքից, որ դեսպան Միլսը վերջին մարդը չէ այս երկրում: Հատկապես հիմա, երբ Հայաստանը գտնվում է, այսպես ասած, արտակարգ ռեժիմում և այդ ռեժիմի պատասխանատվության կրողը Փաշինյանն է, դժվար է, իհարկե, միայնակ հետևել ինֆորմացիոն բոլոր հոսքերին: 

Բայց հենց նման իրավիճակների համար է, որ առաջին դեմքերն ունենում են աշխատակազմեր, որոնք էլ հենց ֆիլտրում են նման ինֆորմացիոն հոսքերը: Իսկ աշխատակազմ Փաշինյանն ունի: Ավելին, ունի նաև ԱԳ նախարարություն: Չենք ցանկանում որևէ միտում և դիտավորություն տեսնել կոնկրետ այս դրվագի հետ կապված: Խնդիրն, իսկապես, առավելապես տեխնիկական, գործառույթային բնույթի է: Բայց գործառույթային (ֆունկցիոնալ) խնդիրը պակաս կարևոր չէ: Ի վերջո, ցանկացած իշխանության արդյունավետություն պայմանավորված է ոչ միայն առաջին դեմքով, ոչ միայն իշխանության ներկայացուցիչների մարդկային որակներով, այլև վերջիններիս պրոֆեսիոնալիզմով և այդ պրոֆեսիոնալիզմի համակարգմամբ: 

Փաշինյանն, իհարկե, լինելով ճկուն հռետոր և բազմամյա փորձառությամբ լրագրող, կարող է պատասխանել ցանկացած հարցի, եթե նույնիսկ տեղյակ չէ դրա տեղեկատվական նախապատմությունից: Բայց խնդիրն այն է, որ բացառապես նրա անձնական հմտությունների վրա հնարավոր չէ արդյունավետ համակարգ կառուցել: Ընդ որում, ինչպես արդեն քանիցս տեսել ենք, առաջին դեպքը չէ, որ Փաշինյանին մոռանում են ինչ–որ բան զեկուցել: Ինչ–որ առումով սա, իհարկե, իշխանության նորեկությանը բնորոշ դրսևորում է: Բայց մյուս կողմից էլ պետք է ֆիքսել խնդիրը, քանի դեռ այն արտահայտվում է միայն տեխնիկական պատճառներով, այլապես ինչ–որ պահից այդ տեխնիկական թերությունը կարող է դառնալ քաղաքական թերություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular