ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետի պաշտոնակատարն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակությունների ղեկավարներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 4-ի որոշմամբ հոկտեմբերի 19-ը նշվում է որպես քրեակատարողական ծառայողի օր:

Վարչապետի պաշտոնակատարը, ողջունելով հյուրերին, նշել է, որ քրեակատարողական ծառայությունների աշխատանքը չափազանց կարևոր է ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում անվտանգության մարտահրավերների հաղթահարման, օրինականության ապահովման, հանցավորության դեմ պայքարի ոլորտներում, և ԱՊՀ շրջանակում համագործակցության խորացումը կնպաստի միջպետական կապերի հետագա ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, կարևորել է քրեակատարողական ծառայությունների գործունեության շարունակական բարելավման և ժամանակակից չափանիշներին համապատասխանեցման, փորձի փոխանակման, աշխատակիցների վերապատրաստման, ՔԿՀ-ներում պատիժը կրող անձանց սոցիալական վերաինտեգրման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով գործակցության ընդլայնումը:

Հանդիպման մասնակիցների անունից շնորհակալություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին ընդունելության համար՝ ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայության տնօրեն Գենադի Կորնիենկոն արդյունավետ է գնահատել ԱՊՀ անդամ պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի գործունեությունը և դրա շրջանակում կատարվող աշխատանքները: Նա վստահեցրել է, որ խորհուրդը շարունակելու է ակտիվ աշխատել և արդյունքներ արձանագրել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի նշած ոլորտներում ընդհանուր քաղաքականության մշակման, տեղեկատվության և փորձի փոխանակման, աշխատանքի արդյունավետության բարձրացման, դատապարտյալների սոցիալական ինտեգրման, կադրերի վերապատրաստման և այլ ուղղություններով:

Վարչապետի պաշտոնակատարը հաջողություն է մաղթել այսօր Երևանում կայանալիք խորհրդի նիստի աշխատանքներին

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular