ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Գևորգյանը կտրականապես հրաժարվում է ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություններից. Ծանոթ ձեռագիր է չէ՞

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էլլա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանցիների համար ամենասիրելի մարզաձևերից մեկի՝ բռնցքամարտի ոլորտը, տևական ժամանակ է համակարգային խնդիրների առջև է: Հայաստանի դրոշը միջազգային ամենահեղինակավոր մենամարտերում բարձր ծածանած բռնքամարտիկների և վաստակավոր մարզիչների մի ստվար հատված, կտրականապես չեն ընդունում Բռնցքամարտի ֆեդերացիայի այսօրվա նախագահ Արթուր Գրիգորյանին, քանզի վերջինս վատ կառավարման և կոռուպցիայի հետևանքով, բռնցքամարտի ոլորտը խայտառակ վիճակի է հասցրել: 
Շատերը կմտածեն, թե իրավիճակը սրվեց օգոստոսին հապճեպ կազմակերպված ֆեդերացիայի նոր նախագահի ընտրություններից հետո, սակայան իրականում խնդիրը շատ ավելի խորն է: Դրա արմատները գնում են ընդհուպ մինչև 2013թ., երբ Գևորգյանը ստանձնեց ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, և հետագա տարիներին մեկը մյուսի հետևից ձախողեց բռնցքամարտի հեղինակավոր միջազգային վարկանիշային մրցաշարերը: Վերջին կաթիլը օգոստոսի կասկածելի ընտրություններն էին, որոնցում վերընտրվեց հենց Գևորգյանը:
Ականավոր մարզիկներն ու մարզիչները հայակական բռնցքամարտը փրկելու հույսով բազմիցս դիմել են Սպորտի և երիտասարդության նախարարությանը՝ միջոցներ ձեռք առնելու խնդրանքով: Նախարարությունը երեկ տարածեց հայտարարություն, որում, վստահաբար կարելի է պնդել, ամենաօպտիմալ լուծումն է առաջարկվել: Կոնֆլիկտը հանգուցալուծելու նպատակով առաջարկվում է կազմակերպել և անցկացնել ԱԻԲԱ-ի կանոնադրությանը և ԱԻԲԱ-ի կանոններին համապատասխան ՀԲՖ-ի նախագահի նոր ընտրություններ՝ հաշվի առնելով Հայաստանի բռնցքամարտի բոլոր ներկայացուցիչների (ԱԻԲԱ-ի կողմից կազմակերպված միջազգային մրցաշարերին մասնակցած մարզիչներ, մարզիկներ, բռնցքամարտի վետերաններ) իրավունքներն ու շահերը: 
Բնականաբար Արթուր Գևորգյանը կտրականապես հրաժարվում է նոր ընտրություններից՝ պնդելով, որ բողոքողները ընդամենը մի քանի մարզիկներ են: Ծանոթ ձեռագիր է չէ՞: Ինչու՞ է Գևորգյանը խուսափում նոր ընտրություններից:Եթե ամեն ինչ կարգին է, և բողոքողներն ընդամենը մի քանիսն են, ապա նա կվերընտրվի արդեն լեգիտիմ և մարդավարի կազմակերպված ընտրություններում: Թերևս Գրիգորյանը վստահ է, և վախենում է չվերընտրվել, որից հետո, բնականաբար, կբացահայտվեն նրա անօրինական գործողությունները: Պատկերն ամբողջացնում է այն, որ Գևորգյանը ֆեդերացիայի սխալների համար մեղադրում է բոլորին, բացի իրենից: Գևորգյանը, թերևս, մոռացել է, որ եթե սխալվում են բոլորը, ուրեմն բոլորն էլ ճիշտ են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular