ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Գևորգյանի «բեսպրեդելից» դժգոհ մարզիչներն ու մարզիկներն են դիմել խնդրին լուծում տալու համար, ոչ թե հակառակը...

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գուրգեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այն խայտաբղետ պատկերը, որն առաջացել է Բռնցքամարտի ֆեդերացիայի և հատկապես նորաթուխ «նախագահ» Արթուր Գևորգյանի շուրջ, կարծես թե հանգուցալուծվում է: Եվ այդ հանգուցալուծման մեջ մեծ ներդրում ունեցավ ամենաշատն այս թեմաներից վախվորած ու երկյուղած Արթուր Գևորգյանը, ով էմոցիոնալ պոռթկումների ֆոնին, բացահայտ կերպով ի ցույց դրեց իր շփոթվածությունն ու մտահոգվածությունը և հենց այս դրսևորումներն էլ թույլ են տալիս ասել, որ իրականում նրա տակ ինչ-որ բան կա, այն բողոքները որոնք ծնվել են նրա նախագահ ընտրվելուց ի վեր, ունեն հիմքեր: Փաստոեն ունենք իրավիճակ, երբ բռնցքամարտի աշխարհում, Գևորգյանը անջրպետ է մտցրել: Ոլորտի ներկայացուցիչներին բաժանել է յուրայինների և օտարների ու հայտարարում է, թե ինքն այս պարագայում մեղավորություն չունի, բոլոր նրանք, ովքեր իր հետ համակարծիք չեն, սխալ են, իսկ ինքն ու իր մի խումբ համակիրներ, ճիշտ, որովհետև ընտրությունների արդյունքում նա է դարձել ֆեդերացիայի նախագահ: Ի գիտություն, ողջ պատմության մեխը հենց այդ կեղծ ու անօրինական ընտրություններն էին, երբ Գևորգյանը վերընտրվեց, ինչից հետո սկսվեցին տոտալ դժգոհությունների ալիքները: 
Ինչպե՞ս է պատկերացնում Գևորգյանը բռնցքամարտի հետագա զարգացումը, երբ կա նման անհամերաշխություն, երբ կա դժգոհություն ղեկավար կազմից և դա մեկ կամ երկուսը չեն, այլ մարզաձևին առնչություն ունեցող անձանց գերակշիռ մասը: ԱՅս պատմության մեջ ամենազավեշտալին Գևորգյանի երեկվա հայտարարություն էր այն մասին, թե իբր այս ամենը, հատուկ կազմակերպվել իր անձի դեմ՝ Գագիկ Ծառուկյանի կողմից:
Նախ այս պատմության հենց սկզբից, Գևորգյանի «բեսպրեդելից» դժգոհ մարզիչներն ու մարզիկները հենց Ծառուկյանին էլ դիմել էին խնդրանքով, որպեսզի այս հարցը լուծի, հակառակ դեպքում բռնցքամարտը Հայաստանում դատապարտված է կործանման: Ինչո՞ւ դա տեղի ունեցավ, որովհետև Գևորգյանը ոչ մի կերպ չի ցանկանում ընդունել մի պարզ իրականություն, որ նրան չեն ցանկանում տեսնել ՀԲՖ նախագահի պաշտոնում, իսկ նա երկու ոտքը մի կոշիկի մեջ մտցնելով, կառչել է այդ աթոռից: Միթե՞ դա առիթ է տալիս մտածելու, որ Ծառուկյանն է կազմակերպել այս ամենը, չէ որ նրան դիմել էին հարցին լուծում տալու համար, այլ ոչ թե նա էր նախաձեռնել այդ հանդիպումը: Եվ արդարության համար պետք է նշենք, որ Ծառուկյանն այս պարագայում միանգամայն օբյեկտիվ էր և հանձնարարեց ուսումնասիրել իրավիճակը և գտնել արդարացի լուծում: Այս դեպքում արդարացի լուծումը կրկին ՀԲՖ նախագահի ընտրություններ կազմակերպել է, քանի որ դրանք անցկացվել են խախտումներով, կան բազմաթիվ փաստեր դրա մասին վկայող:
Եթե Ծառուկյանը ընդառաջ է գնացել բազմաթիվ բռցքամարտիկների և մարզիչների խնդրանքին և խնդրին լուծում գտնելու համար միջոցներ է ձեռնարկել, դա դեմարշ չէ, այլ սպորտի ոլորտում համերաշխության և արդարության մթնոլորտի վերականգնմանն ուղղված գործողություն, որը նա տարիներ շարունակ իրականացրել է և այս պարագայում, ոչ ոք հատկապես Արթուր Գևորգյանի կատեգորիայի ու խառնվացքի տեր մարդ, թիրախ չէ ամենևին: Ողջ գործընթացը միտված է ոլորտում կայունություն հաստատելուն, եթե Գևորգյանը վախվորած է այդ հանգամանքից, դա իր խնդիրն է, բայց դա չի նշանակում, որ պետք է անհիմն մեղադրանքներ ու զրպարտանքներ հնչեցնել, ինչե թե, բացահայտվել է Գևորգյանի անօրինություններն ու դրանք լուծելու հստակ ճանապարհներ կան: 
Մի խոսքով այս պատմությունը շատ երկարեց, ինչի պատճառը Արթուր Գևորգյանի զոռբայությունն է, սակայն ի գիտություն նշենք, որ հարցն արդեն այլ մակարդակի է և նախկինում Գևորգյանի կողմից իրակաացված «բեսպրեդելին» հատուկ գործողություններն այլևս չի կարող իրականացվել ֆեդերացիայում և վերջին հաշվով նոր ընտրություններն այս պարագայում միակ ու տրամաբանական ճանապարհն է՝ բռնցքամարտի ֆեդերացիայում կարգ ու կանոն հաստատելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular