ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մի մեծ հեղափոխություն էլ արդարադատության համակարգում է պետք»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում սպասվում է «ամենածավալուն համաներումը»: Նախագիծն ԱԺ քննարկմանը կներկայացվի հոկտեմբերի 23-ին: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի համոզմամբ, թե՛ հանրությունը, թե՛ ազատազրկվածները շատ էին սպասում համաներմանը: 

«Նոր իշխանությունը անպայման պետք է կիրառեր այն: Համաներումն առաջին հերթին մարդասիրական քայլ է, երկիրն ավելի դրական մթնոլորտի մեջ պահելու նպատակ ունի: Մարդը միշտ պետք է ունենա այդ ներողամտությունը, հատկապես՝ ղեկավարը: Տարիներ շարունակ ականատես ենք եղել, որ Սերժ Սարգսյանը ներում էր նրանց, ում ուզում էր և ներում էր հանցագործներին»,1or.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Նա ընդգծեց, որ համաներումը պետք է տարածվի նաև ցմահ ազատազրկվածների վրա. «Հատկապես նրանց, ովքեր 20 տարուց ավելի բանտում են. նրանց շարքերում կան այնպիսիք, ովքեր չեն կատարել այդ հանցանքը և ապօրինի դատավճիռներով փակված են բանտերում: Համաներման վտանգների մասին էլ է խոսվում: Կան կարծիքներ, որ եթե մարդիկ բանտերից ազատվեն, հանցագործությունների վտանգը, թիվը կարող է ավելի մեծ լինել: Բայց սա իրավապահ մարմինների՝ հետևողական լինելու խնդիրն է, իսկ համաներումն, անխոս, դեռևս անհրաժեշտ է»:

Կան դիրքորոշումներ, որ համաներումը թեև անհրաժեշտություն է, բայց լուծում չէ:

Դիտարկմանն ու հարցին, թե լուծումների ի՞նչ մեխանիզմներ է առաջարկում իրավապաշտպանը, և ինչպե՞ս հասնել նրան, որ համաներման կարիք Հայաստանում այլևս չլինի, նա պատասխանեց

«Այո, համաներումը լուծում չէ: Այն ազատազրկվածներին ընդառաջ գնալու, նրանց հասկանալու ու հնարավորություն տալու քայլ է, որ կարողանան վերադառնալ հասարակություն, փոխել կյանքը: Բայց պետք է գործի նաև արդարադատության համակարգը: Իրավապահ մարմինների աշխատանքները պետք է կարգավորվեն, դատարաններն օբյեկտիվ վճիռներ պետք է կայացնեն: Բայց մենք տեսնում ենք, որ դեռևս չկա այդ փոփոխությունը: Դատական համակարգն ու քննչական մարմինները դեռ այն նույն իրավիճակում են, որն ունեինք նախկինում: Կարծում եմ՝ մի մեծ հեղափոխություն էլ պետք է, որ այդ համակարգերը փոխվեն: Դատավորները ևս պետք է վերագտնեն իրենց, վերագնահատեն աշխատանքը: Երբ կոռուպցիային «ոչ» է ասվում, ակնկալվում է, որ դատավորները ևս պետք է դուրս գան այդ մտածողությունից, հրաժարվեն կաշառքի ու հովանավորչական երևույթներից: Չգիտեմ, թե երբ կփոխվի դատական համակարգը, բայց դեռ քայլեր չեմ տեսնում, որոնք կտանեն դատական համակարգի փոփոխությանը: Համաներումն անհրաժեշտ է, բայց մենք պետք է ապավինենք դատական իշխանության, իրավապահ մարմինների կարգավորված աշխատանքին, ինչի արդյունքում էլ մարդիկ համաներումներից կախում չեն ունենա»:

Նա բերեց Շանթ Հարությունյանի օրինակը ու նշեց՝ միգուցե նա հրաժարվի համաներմամբ ազատ արձակվել, որովհետև արդարացում է պահանջում. «Նա չի կատարել այն հանցանքը, որով նրան 7 տարվա ազատազրկման են դատապարտել: Նա դասվում է այն մարդկանց շարքին, ովքեր ուզում են իրենց երկրում արդարադատությունն ու օրենքները գերակայեն, մարդիկ հավասար լինեն օրենքի առաջ, պատասխան տան իրենց արածների համար կամ չարածների համար չհայտնվեն բանտերում: Սա մի երազանք է, որը պետք է իրականանա Հայաստանում: Այդ ժամանակ է, որ մենք այլևս չենք ապավինի համաներմանը»: 

Ժաննա Ալեքսանյանը շեշտեց, որ տարիներ շարունակ դատական համակարգն ու դատավորները ճզմված են եղել: 

«2008թ. Մարտի 1-ից հետո Ռոբերտ Քոչարյանի հրամանով դատարանները մարդկանց զանգվածաբար լցրեցին բանտերը միայն նրա համար, որ հավաքի էին մասնակցում, միայն նրա համար, որ բողոքում էին իշխանության դեմ: Իրենց կարծիքի համար մարդկանց բռնությունների ենթարկեցին և լցրեցին բանտերը: Իսկ այդ ամենը եղավ դատարանների որոշումների արդյունքում: Դատավորները բավարարեցին կալանքի բոլոր միջնորդությունները: Նրանք հրաման են կատարել, թեև ամրագրված է, որ դատարանն անկախ է: Թեև դատարանը երրորդ իշխանությունն է, բայց իշխանությունը դատավորի ու դատարանի անկախությունն ամբողջությամբ պահում էր ոտքի տակ, և ցանկացած դատավորի ցանկացած ժամանակ հրաման էր տալիս:

Ինձ անգամ դատավորներն են պատմել, թե Արման Մկրտումյանը (Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ), որ դևի նման նստած էր դատական համակարգի գլխին, ինչպես էր ստիպում դատավորներին ապօրինի վճիռներ կայացնել: Մենք ունեցել ենք նաև դատավորներ, ովքեր հեռացել են համակարգից: Այս ամենից հետո հիմա հոգեբանական խնդիր կա, որը հաղթահարելով՝ դատավորը կվերագտնի իրեն: Բացի այդ՝ դատարաններում գործեր են, որոնց նախաքննությունն ավարտվել է: Այսինքն՝ պետք է փոխվեն նաև նախաքննություն իրականացնող քննչական մարմինները: Քննչական մարմինները ստրկացած ձևով են աշխատել: Քննչական մարմիններն ու դատարանները դեռևս «ներդաշնակ» են: Այստեղ մտքի հեղափոխություն պետք է լինի»,-եզրափակեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ արդարադատության համակարգում փոփոխություններ ակնկալելը երկար ժամանակ է ենթադրում:

Հեղինակ՝ Աննա Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular