ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դպրոցների օպտիմալացումը հակասել է օրենքներին ու միջազգային պարտավորություններին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պարզվում է, որ նախորդ կառավարության ժամանակ իրականացված՝ դպրոցների օպտիմալացման գործընթացը ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պարտավորությունների ու ընդունված սկզբունքների խախտումների էական ռիսկեր է պարունակել: Հատկապես գյուղական դպրոցների վերակազմակերպման պարագայում լուրջ խոչընդոտներ են առաջացել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 5–րդ հոդվածի և 2–րդ մասի դրույթների իրագործման առումով: Մեր տեղեկություններով, նման եզրահանգման են եկել որոշ մասնագիտական կազմակերպություններ՝ իրականացնելով կրթական համակարգի հետազոտություններ: Օպտիմալացման գործընթացը հակասության մեջ է եղել նաև ՀՀ կրթության զարգացման 2011–2015թթ. պետական ծրագրի դրույթների հետ, որոնցով նախատեսված էր մինչև 2015թ. բոլոր մակարդակներում բարձրացնել կրթության մատչելիությունը, ստեղծել հավասար հնարավորություններ, որ յուրաքանչյուրը ստանա առավել որակյալ կրթություն:

Ինչ վերաբերում է ՀՀ միջազգային պարտավորությունների կատարմանը, ապա Կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիայի առաջին հոդվածի համաձայն, արգելվում է որևէ անձի կամ անձանց խմբի՝ ցանկացած տեսակի կամ մակարդակով կրթություն ստանալու հնարավորությունից զրկելը և կրթությունը ցածր ստանդարտով սահմանափակելը:

Փորձագետների կարծիքով՝ գյուղական դպրոցների վերակազմակերպումը սահմանափակել է գյուղաբնակ երեխաների կրթություն ստանալու հնարավորությունները: Բացի այդ՝ նրանց համար կրթության կազմակերպման ավելի ցածր ստանդարտներ է նախատեսել, մասնավորապես կրթության միջավայրի, ենթակառուցվածքների և այլ պայմանների առումով: 

1or.am-ի տեղեկություններով, իշխանափոխությունից հետո ոլորտի պատասխանատուները քայլեր են ձեռնարկում այս խախտումները վերականգնելու համար, և չի բացառվում, որ անգամ՝ երեխաներից վերցվածը երեխաներին հետ վերադարձնելու դժվարին, բայց էական որոշում կայացվի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular