ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկ դուք թեյը խմո՞ւմ եք, թե՞ ուտում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք գիտենք, որ...

Թեյը միայն ըմպելիք է:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Թեյը, բացի այն, որ լավ ըմպելիք է, նաև օգտագործվում է տարբեր այլ ոլորտներում: Թեյը (չիներեն – «չա»), անուշաբույր ըմպելիք է, որը սովորաբար պատրաստվում է տաք կամ եռացող ջրի մեջ թեյի թփի տերևները թրմելուց։ Թեյի թուփը թեյազգիների ընտանիքի կամելա տեսակի մշտադալար բույս է՝ ասիական ծագմամբ։ 

Դեռևս շատ վաղ ժամանակներից հայտնի է եղել թեյի բակտերիոցիդ հատկությունը, որը ներկայումս հաստատված է փորձնական հետազոտություններով: Անգամ այն ժամանակ թեյի տերևները ըմպելիքի տեսքով օգտագործելուց բացի օգտագործվել են նաև չոր փոշու, մզվածքի (էքստրակտի) կամ թուրմի (սպիրտի օգտագործումով) տեսքով խոցերի, այրվածքների, աչքերի վարակների ու այլ հիվանդությունների բուժման նպատակով: Ժամանակակից դեղագործական արդյունաբերությունը թեյի տերևներից (նաև թեյարտադրության թափոններից) ստանում է կոֆեինի և վիտամին P–ի դեղանյութեր: Թեյի մզվածքը օգտագործվում է բժշկությունում որպես հանգստացնող և ցավազրկող միջոց՝ որոշ դեպքերում անգամ փոխարինելով մորֆինին:

Թեյը Չինաստանում և մի շարք այլ երկրներում օգտագործվում է խոհարարության մեջ ոչ որպես ըմպելիք: Թեյի տերևների չոր փոշին Չինաստանում և վերջինիս հարակից շատ երկրներում օգտագործվում է որպես համեմունք: Հետաքրքիր է, որ Չինաստանում և Բիրմայում այս համեմունքը հաճախ խոհանոցում օգտագործվում է սխտորի հետ խառնած վիճակում: Այս համադրությամբ ոչ միայն համատեղվում են թեյի և սխտորի սննդարար և բակտերիոցիդ հատկությունները, այլ նաև թեյը չեզոքացնում է սխտորի տհաճ հոտը, որը շատերը չեն սիրում: Բիրմայում թարմ թեյի տերևները հում վիճակում օգտագործում են որպես «կանաչեղեն», իսկ Տիբեթում լցնում են ապուրների մեջ: Բացի այդ, որոշ երկրներում թեյի տերևներից թթու են պատրաստում, որին Տիբեթում անվանում են լեպպետ–սո, իսկ Թայլանդում՝ միանգ: Թթվի այս տեսակները պատրաստելու համար վերցնում են թեյի թարմ տերևները, թեթևակի եփում, մի քանի րոպե չորացնում, ապա դարսում բամբուկի բներից պատրաստված անոթի կամ հաստ բամբուկի բների դատարկ միջուկների մեջ: Տերևների զանգվածը հետագայում մամլվում է դրանց վրա տեղադրած ծանրությունների միջոցով: Այս վիճակում թեյի թթուն պահպանվում է անգամ մինչև մեկ տարի: Ուտելուց առաջ այն մի քանի րոպե եփում են թեթև աղաջրի մեջ:

Թեյի տերևները օգտագործվում են նաև սննդի և օծանելիքի արտադրություններում՝ դրաժեների, մարմելադների, մազի ներկերի և այլնի արտադրության համար: Թեյից կարելի է ստանալ դեղին, կանաչ և դարչնագույն ներկեր: Այս ներկանյութերի առավելությունն այն է, որ դրանք միանգամայն անվնաս են մարդկանց օրգանիզմի համար, ավելին՝ դրանք պարունակում են վիտամին P:

Թեյի թփի սերմերից սառը մամլման միջոցով ստանում են թեյի յուղ: Այն օգտագործվում է ճշգրիտ գործիքաշինության մեջ, իսկ սննդի մեջ այն կարող է փոխարինել ձիթապտղի յուղին, որոշ դեպքերում այս յուղից օճառ են ստանում, ի դեպ՝ ստացվում է շատ բարձրորակ օճառ շնորհիվ նրա, որ թեյի յուղը պարունակում է լավ լվացող հատկություններ և բակտերիոցիդ էֆեկտ ունեցող սապոնին: Այս յուղը օգտագործվում է նաև օծանելիքի արտադրության մեջ, իսկ գինեգործության մեջ այն օգտագործվում է փայտյա տակառները յուղելու համար. տակառները կայունություն են ձեռք բերում հոտերի և խոնավության նկատմամբ: Չինաստանում թեյի թփի սերմերը փոշու տեսքով օգտագործվում են որպես այգիներում և դաշտերում վնասատուների դեմ պայքարի միջոց:

Կամո Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular