ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մկրտիչ Մինասյան. «Չպետք է հանդուրժենք զարտուղի ճանապարհներով գործառույթներ իրականացնող մարդկանց»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1or.am–ը Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ զրուցել է հայաստանյան իրավիճակի, ներկայումս անհրաժեշտ քայլերի, ինչպես նաև Երևանի ավագանու նոր կազմից ունեցած սպասելիքների մասին: 

Կազմակերպչական փուլ է

Կառավարությունն օպտիմալ աշխատելու համար դեռևս պետք է ամբողջովին ունենա այն գործիքները, որոնք հնարավոր կլինեն օգտագործել այդ աշխատանքն իրականացնելու համար: Հիմա կազմակերպչական փուլ է: Քայլեր նշմարվում են, բայց հիմնականն ու կարևորագույնը հետևյալն է. ժողովուրդը սպասում է, որ գործելաոճը կլինի մաքուր, թափանցիկ, որովհետև դրանից է կախված մեր պետության ապագան: Մենք այլևս չպետք է հանդուրժենք զարտուղի ճանապարհներով գործառույթներ իրականացնող մարդկանց: Յուրաքանչյուր աշխատանք պետք է շատ պարզ ու թափանցիկ լինի: Վերջին հաշվով՝ պետք է կարողանանք մեր տնտեսությունը բարելավել: Թե ինչ ճանապարհներով՝ ես դժվարանում եմ ասել, դա տնտեսագետների, կառավարության խնդիրն է, բայց մեր հանրապետությունն առաջին հերթին պետք է գրավիչ լինի, որ կարողանանք մեր հայրենակիցներին դրսից հայրենիք բերել: Այդ համատեքստում ես կարևորում եմ աշխատատեղեր ստեղծելու հարցը: 

Պետք է հավատան պետությանը, հակառակ դեպքում…

Բայց երբ այս ֆոնին լսում եմ, որ, օրինակ, Ալավերդու պղնձաձուլական գործարանը փակման եզրին է… Այն շատ հեռանկարներ ուներ: Փակել գործարանը նշանակում է փակել քաղաքը և դուրս գալ այնտեղից: Գործարաններ կան, որոնք քաղաքաստեղծ են, կենտրոնացնում են շատ աշխատող մարդկանց: Կարևորն այն է, որ կարողանանք աշխատեցնել այդ գործարանները: Չենք ասում միանգամից արտերկրում գտնվող մեր բոլոր հայրենակիցները պետք է հետ վերադառնան, բայց անգամ եթե 1000–ն էլ գա, պետք է իմանա, որ այստեղ արդյունավետ աշխատատեղեր կունենա: Սա իր հերթին կբերի տնտեսության զարգացմանը: 

Էյֆորիա է լինում այն դեպքում, երբ հիմքում որևէ բան չկա: Բայց ես հիմա մեր յուրաքանչյուր քաղաքացու ժպիտից հասկանում եմ, որ ցանկություն ունի մնալ ու աշխատել իր երկրում: Իհարկե, սխալներ կարող են լինել, բայց եթե կարողանանք այս գիծը տանել մինչև վերջ, մեծ հաջողությունների կհասնենք: Կարևորն այն է, որ վստահության մթնոլորտ լինի, մարդիկ պետք է իմանան, որ իրենց աշխատանքը աննպատակ չի հոսում ուրիշի գրպանը:

Իսկ գիծը մինչև վերջ տանելու մի գրավական կա. պետք է ազնիվ աշխատել, չթաքցնել ոչինչ, այլ պիտակավորումներով չքողարկել: Չասել, որ, օրինակ, սա շատ կարևոր է մեր պետության համար, բայց ժողովուրդը չզգա դրա կարևորությունը: Եթե դա շատ կարևոր է, բայց ինքը սկսում է ավելի վատ ապրել, ապա ի՞նչն է դրա կարևորությունը: Մարդիկ պետք է հավատան իրենց պետությանը, հակառակ դեպքում նորից կլինի այն, ինչ լինում է: Ամենավտանգավորն այն է, որ տեսնենք նույն սխալները, որ փոխանակ ստեղծելու՝ մի խումբ մարդկանց հարստացնենք, ամրացնենք շահերը: 

Այլևս ոչ մի ոտնձգություն չպետք է լինի…

Ճարտարապետների համար ստեղծագործական միջավայր պետք է լինի: Քաղաքապետարանի կողմից հայտարարվող մրցույթները բաց ու թափանցիկ պետք է լինեն, որ բոլոր ճարտարապետները կարողանան մասնակցել: Դրանից, իհարկե, կօգտվեն և՛ քաղաքացիները, և՛ ինքը՝ քաղաքը: Պետք է կանաչ տարածքները շատացնենք: Այլևս ոչ մի ոտնձգություն չպետք է լինի կանաչ տարածքների նկատմամբ: Պետք է վերջ դնել հանրային տարածքները բնակելի շենքերի տակ դնելու վատ սովորությանը: Այդ պրակտիկան պետք է բացառել: Պետք է կարողանանք նաև պահպանել հուշարձանները, շենքերը: Նորանշանակ քաղաքապետ Հայկ Մարությանն իր խոսքի մեջ ասաց, որ բնակֆոնդը վնասված է: Այո, կան վթարային շենքեր, որոնք քանդման ենթակա են, կամ վթարային ամրացումներ անելու կարիք կա, բայց դա շատ մեծ ու երկարատև ծրագիր է ենթադրում: Այդ հարցերով պետք  է լուրջ զբաղվել, որովհետև այն շենքերը, որոնք կառուցված են եղել մինչև 1988 թ. երկրաշարժը, կառուցված են 7 բալանոց աստիճանի վրա և խոցելի տեղեր ունեն: Իսկ հիմա մեզ մոտ 9 բալն է ընդունված: Իսկ թամանյանական շրջանի շենքերին առավելագույն ուշադրություն պետք է դարձնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular