Բաքվի կենտրոնում ճանապարհը փոս է ընկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲաքվի կենտրոնական Սամեդ Վուրգունի փողոցում ճանապարհի մի հատվածը փոս է ընկել: Այս մասին հայտնում է «Թրենդ» գործակալությունը՝ մեջբերելով երկրի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության մամուլի ծառայության հաղորդագրությունը:
«Այս ճանապարհի մոտակայքում շինարարական ընկերությունը բազմահարկ շենք է կառուցում: Շինարարության ժամանակ հենման սյուներ չեն խփվել, ինչի հետևանքով ճանապարհի երկայնքով փոս է առաջացել՝ 3 մետր լայնությամբ և 60 մետր երկարությամբ հատվածն իջել է:
Ավտոմեքենաների երթևեկությունը ճանապարհով չի դադարեցվել: Ներկա պահին հաշվարկվում է վնասի չափը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բաքվում ուժեղ սողանք էր տեղի ունեցել բնակելի թաղամասով անցնող ավտոճանապարհի կողքին: