Արմեն Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի առողջական վիճակի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱնցած շաբաթ հոսպիտալացված հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը բարելավվում է և շուտով նա աշխատանքի կվերադառնա: Այդ մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանն ասել է նրա ընկեր Արթուր Սողոմոնյանը:
«Նա բուժման կարիք ունի, դա որոշ ժամանակ կտևի, սակայն վերջին երկու օրերի դինամիկան դրական է: Տասն օրից նա արդեն աշխատանքի կլինի»,- ասել է Արթուր Սողոմոնյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի կլինիկաներից մեկն է տեղափոխվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը:
«Բժիշկները նրա վիճակը գնահատել են միջին ծանրության, բայց կայուն»,-նշել էր դերասանի փաստաբանը: