ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղավնաձորցիները փակել են Հանքավան տանող ճանապարհը. «Չենք կարողանում վառելափայտ ձեռք բերել» (ֆոտո)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր առավոտից Կոտայքի մարզի Աղավնաձոր, Մեղրաձոր, Մարմարիկ համայնքների բնակիչները փակել են Հրազդան-Հանքավան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով վառելափայտի ձեռքբերման համար անտառ մուտք գործելու թույտվություն չունենալու դեմ: NEWS.am-ի հետ զրույցում աղավնաձորցիները նշեցին, որ սոցիալապես ծանր պայմանների հետեւանքով գյուղացին չի կարող գազով կամ այլ եղանակով տաքացնել իր տունը. «Ոչ աշխատանք ունենք, ոչ գումար: Չենք կարողանում վառելափայտ ձեռք բերել մեր երեխաներին, մեր ընտանիքները ձմռանը տաքացնելու համար: Դրա համար մենք այսօր փակել ենք ճանապարհը ի նշան բողոքի: Ուզում ենք, որ կառավարությունը մեր ձայնը լսի, թույլ տա վառելափայտ ձեռք բերենք, կամ այլ տարբերակ առաջարկի»,-ասացին աղավնաձորցիները:

Իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար NEWS.am-ը խոսեց  նաեւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ: Մարզպետը հայտնեց, որ իր լիազորությունների սահմանում միջնորդել է  Բնապահպանության նախարարին՝ թույլ տալու որոշակի ծավալով կոճղաշիվային էտում՝ տարածաշրջանի ազգաբնակչությանը տրամադրելու նպատակով:

«Նախարարի հանձնարարականով՝ Անտառային պետական կոմիտեի ներկայացուցիչները հնարավորինս սեղմ ժամկետներում կիրականացնեն քարտեզագրում: Ըստ այս նախնական քարտեզագրման տվյալների՝ Կոտայքի ստորաբաժանման աշխատակիցների միջոցով կիրականացվի էտ եւ կտրամադրվի բնակիչներին: Կարծում եմ՝ առկա ռեսուրսները բավարար կլինեն սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների մի ստվար մասի աջակցություն ցուցաբերելու համար»,-հայտնեց մարզպետը:

Նշենք, որ Մեղրաձոր խոշորացված համայնքի գյուղերի բնակիչներն արդեն բացել են ճանապարհը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular