ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարկավոր է մտածել թե՛ չծխողների և թե՛ ծխողների առողջության մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծի հեղինակները նպատակ չունեն կարգավորել առևտրային հարաբերությունները: ՀՀ առողջապահության նախարարության հիմնական նպատակը սպառման ծավալների կրճատման հաշվին մարդկանց առողջությանը հասցվող ռիսկը նվազեցնելն ու առողջությունը պահպանելն է:

Ու քանի դեռ աշխարհը հեռու է այն մտքից, որ ծխախոտը կարող է դառնալ արգելված ապրանք, ուստի ոլորտի պատասխանատուների պարտքն է ամեն կերպ նպաստել, որպեսզի ծխախոտի սպառման ծավալները կրճատվեն: Եթե դրա արդյունքում ծխախոտ արտադրող կամ ներկրող տնտեսվարողները վնասներ կրեն, ապա առողջապահության ոլորտի մասնագետների համար դա կարող է դիտվել որպես կողմնակի էֆեկտ, քանի որ նրանց համար ամենակարևորը հասարակության առողջության պահպանմանը նպաստելն ու մարդկանց կյանքի որակը բարձրացնելն է: 

Ի դեպ, մասնագետները հավաստիացնում են, որ ծխելը հիմնականում մահվան հանգեցնող երկու հիվանդության պատճառ է հանդիսանում: Դրանք են՝ քաղցկեղն ու սրտանոթային հիվանդությունները: Համաշխարհային բժշկագիտությունը ծխելու վտանգների մասին այլ կարծիք չունի:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կարծիքով, հասարակությունը ծխելու վտանգները պետք է ընկալի ոչ թե տհաճ հոտի, տգեղ վարքագծի, այլ մեկ ուրիշ տեսանկյունից. պետք է իրազեկված լինի այն հիմնական խնդիրների մասին, որոնք կարող են առաջանալ ծխելու հետևանքով:

«Տհաճ հոտը, տգեղ վարքագիծը և այլ մոտեցումները երկրորդային են: Ամենակարևորն այն է, որ մարդն իմանա, որ ծխելը նրան պարզապես տանում է մահվան: Եվ այլ ալեգորիաներ ու զուգահեռներ այս հարցի դեպքում պետք չէ անցկացնել: Բժշկագիտության բոլոր հնարավոր հետազոտությունների արդյունքներն այս մասին են վկայում: Եվ, որպես կառավարություն, մեր պարտքն է մեր քաղաքացիներին պաշտպանել այդ ռիսկից: Մեր խնդիրն է թե՛ չծխողների և թե՛ ծխողների առողջությունը պահպանելը: Դա իշխանությունների պարտավորությունն է: Եվ ինչպես անկախ քաղաքացիների կամքից պետական մարմինները հոգում են, օրինակ, ճանապարհային երթևեկության, վերելակներից օգտվելու և հասարակությանը վերաբերող անվտանգության այլ հարցերը, այնպես էլ առողջության պահպանման հարցի մասին են հոգ տանում»,– ասաց Ա. Թորոսյանը: 

Նախարարը շեշտեց նաև, որ 2019 թ. բյուջեով քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների բուժման համար նախատեսված հատկացումներն ավելացել են:

«Ուռուցքաբանությանը հատկացվող գումարները մոտ երկու անգամ աճելու են: Ճիշտ է՝ դա բավարար չէ ամբողջ պահանջարկի համար, բայց ամեն դեպքում դա կարելի է էական աճ համարել: Նախատեսում ենք մեկ այլ նոր ծրագիր սկսել, որը կրկին կապված է ծխելու ռիսկի նվազեցման հետ: Դա ինսուլտների կանխարգելման ծրագիրն է, որը կրկին կարող է ծխելու հետևանքով առաջացած լինել»,– ասաց Ա. Թորոսյանը: 

1or.am-ը փորձեց սեփական հարցախույզն անցկացնել՝ պարզելու համար, թե իրականում քաղաքացիներն ինչպես են վերաբերվում ծխախոտի դեմ պայքարին: Մեր զրուցակից Ռուզան Առաքել յանը նշեց, որ ինքը կողմ է խստացմանը և ցանկանում է, որ ծխախոտի գինն այնքան բարձրանա, որ ծխողները չկարողանան անգամ այն գնել: 

«Դա վնաս է և՛ առողջությանը, և՛ գրպանին: Բացի այդ, ամենակարևորն այն է, որ եթե ընտանիքի անդամները չծխեն, ապա երեխաները երբեք չեն մտածի ծխելու մասին: Ինչ վերաբերում է կանանց, ապա, իմ կարծիքով, դա ընդհանրապես անընդունելի է»,–ասաց մեր զրուցակիցը:

Մեր կողմից հարցվածների մեծ մասն, իրոք, կողմ է պայքարին: Հարցախույզի մասնակիցներից մեկն անգամ, ով արդեն 20 տարի է ծխում է, հայտնեց, որ օրենքի ընդունումից հետո ինքը սկսել է մտածել ծխելուց հրաժարվելու մասին: Ու եթե օրենքն էլ ավելի խստանա, ապա միանշանակ քայլեր կձեռնարկի ծխախոտից վերջնականապես հրաժարվելու համար:

հեղինակ՝ Արմինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular