ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր դեմքերով՝ դեպի նոր խորհրդարան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, կարելի է ասել, իրականություն են, և ոչ հեռավոր ապագայում մենք կունենանք նոր ընտրություններ և նոր խորհրդարան: Ավելին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հաշվի առնելով դրանց անցկացման կոնտեքստը, ըստ էության, նախագծելու են առաջիկա տարիների քաղաքական դաշտը նաև խորհրդարանից դուրս: Որպես արտահերթ ընտրությունների հիմնական առաքելություն՝ այս պահին, իհարկե, հռչակվել են հեղափոխության վերջնական հաղթանակն ու իշխանության ամբողջականացումը: Բայց միայն այդ առաքելությամբ ընտրությունները չեն սահմանափակվում: Դրանք ուղենիշային են լինելու ողջ քարությունները չեն սահմանափակվում: 

Դրանք ուղենիշային են լինելու ողջ քաղաքական դաշտի համար՝ ընդհանրապես, բոլոր քաղաքական ուժերի համար առանձին վերցրած՝ մասնավորապես:

Քաղաքական բոլորովին այլ, նոր իրավիճակը թելադրում է, որ բոլոր ուժերը, ովքեր հայտ են ներկայացնում լինել քաղաքականության մեջ, անկախ նրանից՝ դա կանեն խորհրդարանում իրենց ներկայությամբ, թե խորհրդարանի պատերից դուրս, պետք է վերաձևակերպեն իրենց նպատակներն ու, ըստ այդմ, վերափոխեն նաև իրենց ներկայացվածության ձևը: Հեղափոխությամբ ավարտվել է ոչ թե կոնկրետ մեկ անձի կամ մեկ ուժի կառավարումը, հեղափոխությամբ ավարտվել է քաղաքական հնաբնակ գործիչներից շատերի ժամանակը, հնաբնակներ, որոնք այդպես էլ չկարողացան նոր իրավիճակին հարմարվել:

Հիմա, երբ Հայաստանը թևակոխել է ակտիվ ու թափանցիկ քաղաքական պրոցեսների շրջափուլ, հին ու նոր քաղաքական ուժերը կարիք ունեն ներկայանալ ոչ թե իներտ, բացառապես ներքին կապերով և ազդեցություններով խաղացող գործիչներով, այլ ակտիվ, ինտենսիվ, խոսելուց, թափանցիկ լինելուց չխուսափող, հետնամուտքից չփախչող նոր դեմքերով: Սա, ոչ միայն, այսպես ասած, բրենդի հարց է: Սա քաղաքական բովանդակության հարց է, բովանդակություն, որի փոփոխությունն այսօր առավել քան կարևոր է: Այս կամային, միգուցե և դժվար տրվող փոփոխությունն է երաշխավորելու քաղաքական ուժերի երկարակեցությունը, այլապես նրանք դատապարտված են մնալ փոփոխությունների ճանապարհին արհեստականորեն առաջացած խցանումներում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular