ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


“Ասա` ինչ դիրքով ես սիրով զբաղվում, ասեմ` ով ես դու” :)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Թե՛ տղամարդիկ, եւ թե՛ կանայք ունեն իրենց սիրելի դիրքերը սեքսով զբաղվելու համար: Հետաքրքրական է, որ մասնագետները նախընտրելի դիրքերից կարող են որոշել մարդու բնավորության առանձնահատկությունները:

Մինչ առավել տարածված դիրքերի մասին խոսելը հարկ է նշել, որ սեքսուալ կյանքի խայտաբղետ լինելուն նպաստում է զուգընկերոջ/ուհու ստեղծագործական միտքն ու համարձակությունը նորություններ փորձելու առումով:

“Միսիոներական դիրք”

Սա ամենատարածված դիրքերից է: Նախընտրում են այն մարդիկ, ովքեր ավելի ավանդապահ են: Այս տղամարդիկ պարզ եւ տարածված տարբերակով են հաճույք պարգեւում զուգընկերուհուն, որի միայն լավ եւ դրական հատկանիշներն են նկատում: Միսիոներական դիրքի սիրահարները “որքան հեշտ, այնքան լավ” մտածելակերպով մարդիկ են: Նրանք սիրում են նաեւ զուգընկերուհու աչքերի մեջ նայել ամեն պահ, անգամ սեքսի ժամանակ:

“Շան դիրք”

Հավակնոտ, իշխող, ինքնավստահ եւ նպատակասլաց տղամարդիկ են սիրում այս դիրքը: Նրանք պարբերաբար նոր գաղափարներ են հղանում եւ անընդհատ շարժման մեջ են: Հետաքրքիր է, որ այս դիրքը նախընտրող տղամարդիկ կարող են երկերեսանի լինել: Անծանոթների համար նրանք անպարտելի են, իսկ ընտանիքի անդամների համար` նույնիսկ թույլ:

“Հեծյալի դիրք”

Այս դիրքը սիրող տղամարդիկ ամուր ու արդարամիտ են, հարմարավետ են զգում, երբ իրենց ղեկավարում են, բայց հրաշալի տեսնում ու հասկանում են այն, ինչ կատարվում է իրենց թիկունքում: Նրանք հավատարիմ են իրենց տեսակետին եւ կարծում են, որ կյանքում յուրաքանչյուրը վաստակում է այն, ինչին արժանի է: Փոքր-ինչ ծույլ են:

Կանայք ինքնավստահ են եւ մաքսիմալիստ, շատ լավ գիտեն, թե ինչ են ուզում կյանքից եւ տղամարդուց: Ցանկացած իրավիճակում իրենց շահն են կորզում: Իսկ ահա մեջքով դեպի տղամարդը դիրքի սիրահարները իսկական չարաճճիներ են, մանկուց չեն ենթարկվել կանոններին, մանրուքների պատճառով մեծ պատմություններ չեն սարքում, սեքսում խենթ են, երբեմն անպատասխանատու:

“Կանգնած դիրք”

Այս դիրքով սեքսով զբաղվողներն առավել պատասխանատու մարդիկ են: Նրանք իրենց ուսերին կարող են վերցնել ցանկացած բարդություն եւ ժամանակին այն իրականացնել: Հենց նրանց էլ վստահում են ղեկավարներն ու հանձնարարում կարեւորագույն աշխատանքները: Սովորաբար, այս դիրքը նախընտրողներն անընդհատ որեւէ տեղ են շտապում: Նրանց գլխում անդադար մտքեր են պտտվում, զուգընկրներն էլ հաճախ կարող են փոխվել:

Նստած դիրք”

Այս դիրքը նախընտրողներն իսկական գանձ են զուգընկերների համար: Նրանք հոգատար են եւ նրբանկատ: Նրանց փափուկ բնավորությունը զուգընկերոջը հեշտությամբ կառավարելի է դարձնում: Նրանց սեռական կյանքում մեծ տեղ ունեն քնքշանքները:

“Ունիվերսալ”

Սիրելի դիրքեր չունեն: Այսպիսի մարդիկ նրբանկատ են եւ քաղաքավարի, միեւնույն ժամանակ` կոպիտ ու գռեհիկ, երբեմն ամաչկոտ եւ անկանխատեսելի: Նրանք ավելի շատ մտածում են զուգընկերուհուն բավարարելու մասին, իսկ թե որ դիրքով, արդեն էական չէ: Տեսակով որսորդներ են եւ անընդհատ փնտրտուքների մեջ են:

Հետաքրքիր է իմանալ

Ըստ սեքսուալ առողջության միջազգային կենտրոնի տվյալների` օրական 10 հազար զույգ սեքսով զբաղվելու ընթացքում վնասում է մարմնի այս կամ այն հատվածը:

Այնպես որ, զգույշ եղեք նոր դիրքեր փորձելիս, այո՛, զգույշ, բայց ոչ` զուսպ:

Հետաքրքիր է իմանալ, որ օրական 100 միլիոնից ավելի զույգ սեքսով է զբաղվում:

Այսքանից հետո բնական է, որ երկիր մոլորակն այդքան աղմկոտ ու անհանգիստ է:):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular