ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թշնամիների, մերոնքականների ու ձերոնքականների խնդիր չի լինելու.Նիկոլ Փաշինյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոր ժամանակներում թշնամիների, մերոնքականների ու ձերոնքականների խնդիր դրված չի լինելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 17-ին Հյուսիսային պողոտայում կազմակերպված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ այցելությունից հետո՝ լրագրողների հետ զրույցում: Լրագրողների խնդրանքով Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու հարցը:

«Մենք նոր փուլ ենք մտնում: Ես մի քանի անգամ ասել եմ, կա բարիկադներ կառուցելու ժամանակ, կա բարիկադները ապամոնտաժելու ժամանակ: Մենք հիմա մտել ենք բարիկադներն ապամոնտաժելու փուլ: Այստեղ Հունան Պողոսյանի անձի խնդիր չէ, այլ քաղաքական ուղերձի խնդիր է: Դա այն է, որ մենք թշնամիների, մերոնքականների ու ձերոնքականների չենք բաժանելու: Հայաստանի Հանրապետությունում անթերի մարդիկ չկան: Ես չեմ հիշում որևէ նշանակում, որ խոսակցություն չլիներ: Մեկի դեպքում ասում էին երիտասարդ է, մյուսի դեպքում բարձրահասակ է, երրորդը… էլի եմ ասում անթերի մարդիկ չկան, անթերի նշանակումներ չեն լինելու: Խնդիրը հետևյալն է, պետք է հստակ ուղերձ հղենք այն մասին, որ մենք պատրաստվում ենք համախմբել ողջ ներուժը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ շատ է խոսվում այս կամ այն պաշտոնյայի արարքների մասին: Այս համատեքստում վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ ով ինչ արել է, իր արածի համար պատասխան կտա:

«Կապ չունի պաշտոնյա է, թե չէ : Անցել են այն ժամանակները, որ պաշտոնյա լինել նշանակում է արտոնություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular