ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանցագործությունների մեջ չթաթախված պրոֆեսիոնալ կադրերին ձեռք տալ չի կարելի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ, Հովհաննես Թումանյանի տուն– թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի համոզմամբ, Երևանը բազմաբնույթ խնդիրներ ունի և այդ խնդիրներին լուծումներ գտնելու համար աշխատանքները պետք է զուգահեռաբար տարվեն: Այդուհանդերձ, 1or.am–ի հետ զրույցում Նարինե Թուխիկյանը շեշտեց այն կարևոր հանգամանքը, որն, իր համոզմամբ, առաջնային պետք է լինի ավագանու նոր կազմի համար:

«Ամենակարևորն արդար կառավարումն է: Ինչ ուղղությամբ էլ որ գնանք, առաջին հերթին կամ զուգահեռաբար ամենուրեք պետք է հենց այդ փաստը ֆիքսենք. արդար կառավարում և արդար մոտեցումներ բոլոր տեսակի հարցերում: Արդար կառավարումը մեր բանալին է»,–ասաց Նարինե Թուխիկյանը:

Հարցին, թե արդյո՞ք կան առաջարկներ, որոնք նա կներկայացնի, Նարինե Թուխիկյանը պատասխանեց. «Մեկ նիստ եղավ, բայց դա ավելի շատ տեխնիկական էր: Հիմա մենք հանձնաժողովով պետք է հավաքվենք, և ես հրատապ երկու հարց ունեմ: Այժմ չեմ ուզում խոսել այդ հարցերի մասին, պետք է աշխատենք օրակարգ մտցնել և շուտափույթ գործընթաց սկսել դրանց լուծման ուղղությամբ»:

Թեև ավագանու անդամը հարցերի մասին դեռ չբարձրաձայնեց, բայց նշեց, որ երկուսն էլ կապված են արդարության հետ և ավելի շատ բարոյամշակութային նշանակություն ունեն: Հարցին, թե ինչպիսի՞ Երևան պետք է ունենանք ըստ Նարինե Թուխիկյանի, ավագանու անդամը պատասխանեց.

«Մեր աշխատանքը պետք է լինի շտկել բոլոր այն թերացումներն ու արհավիրքները, որոնք տեղի են ունեցել, իսկ այդ ամբողջ գործընթացը չի կարող լինել, եթե անարդար կառավարում լինի: Մեր խնդիրն արդար կառավարումն է, հասարակության խնդիրներն արդար ձևով վեր հանելը և դրանց լուծումներ գտնելը: Իհարկե, հասարակությունը ևս այս դեպքում պետք է մեծ գործ կատարի: Անշուշտ, կան անհատական խնդիրներ, և դրանք բազմաթիվ են: Շատ դեպքերում հասարակության անդամները չեն զանազանում անհատական, համայնքային և նույնիսկ ավելի նեղ անձնական խնդիրներն ավելի գլոբալ հարցերից: Այդ անհատական խնդիրները մեծ խնդիրների մի մասնիկն են: Իսկ երբ այդ հարցերը դրվում են գլոբալ համատեքստում, այսինքն, երբ մենք թիրախավորում ենք գլոբալ խնդիրները, ինքնըստինքյան լուծվում են նաև մյուս հարցերը»:

Ինչ վերաբերում է դեռ նախորդ համակարգի տարիներից Երևանի քաղաքապետարանում աշխատող անձանց և պաշտոն զբաղեցնողների հետ համատեղ աշխատելուն, Նարինե Թուխիկյանն իր դիրքորոշումը հայտնեց.

«Քաղաքապետարանում իսկապես կան բանիմաց մարդիկ, ովքեր, հավանաբար, ևս համակարգի զոհն են եղել: Նաև մեր քաղաքապետի հետ ունեցած նախկին հավաքներից, զրույցներից ելնելով ասեմ, որ պրոֆեսիոնալ կադրերին ձեռք տալ չի կարելի: Պրոֆեսիոնալ կադրեր, ովքեր, անշուշտ, մեծ հանցագործությունների մեջ թաթախված չեն եղել: Այնպես որ՝ բանիմաց կադրերի ներուժն անպատճառ կօգտագործվի: Երևի կլինեն մարդիկ, ովքեր կկանգնեն դատարանի առաջ: Ես հիմա չեմ կարող որևէ կոնկրետ բան ասել, բայց յուրաքանչյուր ուղղությամբ պետք է աշխատել, և այն պրոֆեսիոնալները, ովքեր պատրաստ են այսուհետ ծառայել Երևանին, նրանք, անշուշտ, օգտակար կլինեն և կաշխատեն»:

Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ստեղծված ներքաղաքական իրավիճակին, մեր զրուցակիցը նշեց. «Ուր էլ լինեմ, ինչ պաշտոն էլ որ զբաղեցնեմ, շարունակելու եմ աջակցել հեղափոխության շարունակականությանը: Հոկտեմբերի 2–ին առկա ճգնաժամը կայծակնային ձևով խորացավ, բայց, բարեբախտաբար, լուծումը գտնվեց: Ողջամիտ քայլեր ձեռնարկվեցին բոլոր կողմերից: Հիմա խաաղ վիճակ է, և բոլոր քաղաքական ուժերը պետք է պատրաստվեն, ուժեղանան համապետական ընտրությունների համար: Ճիշտ է, ժամանակը սուղ է, բայց շատ կարևոր է, որ նոր լիդերներ ևս ի հայտ գան, իսկ պատմություն ունեցող քաղաքական ուժերն ընտրություններին ընդառաջ վերանայեն իրենց քաղաքականությունը»:

Հեղինակ՝ Աննա Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular