ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննարկվում է միկրոբիզնեսն ընդհանրապես հարկերից ազատելու հարցը.Փաշինյանն այցելեց սիրիահայերի աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 17-ին այցելեց Հյուսիսային պողոտայում կազմակերպված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ: Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Փաշինյանը շրջայցի շրջանակում մոտեցավ տաղավարներին, ծանոթացավ սիրիահայերի ներկայացրած աշխատանքներին, հետաքրքրվեց նրանց  գործունեությամբ:

Տոնավաճառին մասնակցող սիրիահայերը ներկայացնում էին իրենց ձեռքի աշխատանքը: Այցելուները կարող են ծանոթանալ և ձեռք բերել 50-ից ավելի սիրիահայերի կողմից ներկայացված ձեռքի աշխատանքներն ու զարդերը, նրբահամ քաղցրավենիքն ու Արևելքի համային բազմերանգությամբ ֆալաֆելը: 

Նիկոլ Փաշինյանի հետ զրույցի ընթացքում սիրիահայերը հարկային բեռը թեթևացնելու խնդրանքով դիմեցին, հատկապես սկսնակ բիզնեսի համար:

« Մենք հիմա Հարկային օրենսգրքի փոփոխություններ ենք պատրաստում: Նախատեսում ենք այնպես անել, որ միկրոբիզնեսն ընդհանրապես ազատվի հարկերից: Առևտրաշրջանառության շեմը դեռ չեն որոշել, այն քննարկման փուլում է սակայն, դիտարկում ենք կամ 20 մլն կամ 24 մլն դրամի տարբերակը: Այսինքն, թե այդ սահմաններում է ձեր բիզնեսը, ապա դուք ընդհանրապես ազատվում եք հարկերից: Քննարկվում է , թե որ ոլորտները մտնեն այդ արտոնության մեջ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ բիզնեսը ևս պետք է անզիվ լինի, աշխատանքի օրենքի շրջանակում, թե չէ նախկինում փորձը ցույց էր տալիս, որ 250 մլն դրամ շրջանառություն ունեցող գործարարը այն կարող էր մասնատել փորք շրջանառությունների, որ հարկերից խուսափեր: Այժմ քննարկվում են նաև այդ գործընթացները վերահսկելու մեխանիզմները:

 Հյուսիսային պողոտայում «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը կազմակերպվել էր Սփյուռքի նախարարության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Այն այս անգամ այն նվիրված է Երևանի 2800-ամյակին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular