Օրն այնքան էլ բարենպաստ չէ Ցուլերի համար․ հոկտեմբերի 17-ի աստղագուշակը
ՎԻԴԵՈԽոյ։ Օրը հատկապես հարմար է ինքնուրույն աշխատանքի, ուսման, հետազոտություններ անցկացնելու համար: Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է գործողությունների ազատություն, այնպես որ, եթե դուք կապված եք ինչ-որ խոստովանություններով, աշխատեք դրանք որքան հնարավոր է շուտ իրականացնել: Բարենպաստ օր է ցանկացած տեսակի փոփոխությունների համար՝ կահույքը վերադիրքավորելուց մինչև կադրային քաղաքականությունը վերանայելը: Հնարավորություն կունենաք խզելու այն կապերը, որոնք ձեզ խանգարում էին առաջ գնալու և անձնական աճի գործում: Միակ բանը, որ կարող է ձեզ համար անհաղթահարելի խոչընդոտ դառնալ, դա ձեր սեփական ծուլությունն է: Դրա դեմ շատ դժվար է դառնում պայքարելը: Ցուլ։ Չնայած օրվա պատկերը, ընդհանուր առմամբ, այնքան էլ բարենպաստ չէ, այնուամենայնիվ, հաջող պահերը բացառված չեն: Այսպես՝ առավոտյան դուք գերազանց կլուծեք պրոֆեսիոնալ խնդիրները, կգտնեք ձեր և ղեկավարության համար կարևոր հարցերի պատասխանները: Օրվա ընթացքում կբարդանան հարաբերություններն աշխատակիցների հետ, քանի որ ձեր ասած շատ մտքեր նրանց կողմից սխալ կընկալվեն: Քննարկումը պետք կլինի կրկնել, որից հետ շատ բան կհստակեցվի: Օրվա երկրորդ կեսին փորձեք ուշադրություն չդարձնել մանր թյուրիմացությունների վրա․ դրանք չեն խանգարի ձեզ իրականացնել ծրագրերը: Երկվորյակներ։ Այսօր գործնական հարաբերություններում ծագում են լուրջ խնդիրներ, և վտանգ կա, որ ձեռք բերեք ազդեցիկ հակառակորդ, ով կձգտի տապալել ձեր բոլոր պլանները: Վառ են արտահայտվում ձեր լիդերական ունակությունները, ինչը ոչ բոլորի սրտով է: Մրցակցությունն ընդունում է տհաճ ձևեր, և կարող է պարզվել, որ ձեր վաղեմի դաշնակիցներն անցել են հակառակորդի ճամբար: Տնային գործերը դուք հեշտությամբ և առանց խնդրի հարթում եք, և բավական ազատ ժամանակ է մնում հանգստի և մտերիմների հետ շփումների համար: Հին ընկերները ձեզ կուրախացնեն հաճելի լուրով և գործնական առաջարկներով:
Խեցգետին։ Դուք հայտնվել եք դժվար իրավիճակում, սակայն դեռևս պատրաստ չեք դա խոստովանել: Որքան ավելի երկար ժամանակ դուք բացառեք ակնհայտը, այնքան ավելի կդժվարանան գործերը: Անհրաժեշտ է զգուշություն շփումներում, և պարզվում է, որ կանանց հետ գործ բռնելն ավելի հեշտ է, քան տղամարդկանց: Վատ օր չէ խոշոր գործարքներ կնքելու համար, սակայն պետք է անձամբ հետևեք այն բանին, որ դրանք իրավաբանական առումով լիակատար ճշգրիտ լինեն: Ոչ բոլոր պրոֆեսիոնալ պլանները հնարավոր կլինի իրականացնել, անձնական և տնային գործերը ձեզ կշեղեն: Օրվա երկրորդ կեսն ուժեղ էմոցիաների ժամանակն է, որոնց ազդեցության տակ դուք լուրջ սխալներ թույլ կտաք: Առյուծ։ Բեղմնավոր օր է, որի ընթացքում դուք մեծ հաջողությունների կհասնեք աշխատանքային ոլորտում, ընդ որում՝ հաճախ դա անսպասելի է լինում ինչպես ձեզ, այնպես էլ ձեր շրջապատի համար: Հնարավոր է հաջողություն ձեզ համար բոլորովին նոր մի գործում, և դրա համար շնորհակալ պետք է լինեք ձեր դաշնակիցներին, ովքեր ժամանակին ձեզ օգնության ձեռք են մեկնում: Հավանական է գործարքների կնքում, որոնք շատ շուտով ձեզ եկամուտ կապահովեն: Անձնական հարաբերությունների տեսանկյունից ամենաթեթև օրը չէ, քանի որ չափից ավելի շատ եք այսօր ասում ու անում այնպիսի բաներ, որոնք շրջապատին դուր չեն գալիս: Կույս։ Իրեն զգացնել է տալիս բացասական միտումների ազդեցությունը: Առաջին հերթին այն իր հետքն է թողնում անձնական հարաբերությունների զարգացումների վրա, և բավական մեծանում է կոնֆլիկտների հավանականությունը, չեն բացառվում նաև այնպիսի վեճերը, որոնք վերջնակապես կարող են խզել ձեր հարաբերությունները: Մի փոքր ավելի լավ են դասավորվում գործնական շփումները. ճիշտ է, տարաձայնություններ ծագում են, սակայն դրանք հեշտությամբ հաղթահարվում են, ավելին՝ շանս է առաջանում ձեր կողմը ներգրավելու ազդեցիկ մի անձի, ով նախկինում աջակցում էր ձեր հակառակորդներին: Կշեռք։ Այսօր վճռականությունն ու հետոևղականությունն են դառնալու ձեր հիմնական խաղաքարտը: Այդ հատկությունների շնորհիվ դուք հաջողության կհասնեք թե՛ գործնական բանակցություններում և թե՛ անձնական հարաբերություններ հաստատելիս: Ֆինանսական վիճակը կայուն է, սակայն դուք դեմ չեք եկամտի նոր աղբյուրներ գտնելուն: Բարենպաստ օր է հրապարակային ելույթների և աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Դուք չափազանց լուրջ եք վերաբերվում ձեր իմիջին, ձգտում եք անզուգական երևալ, բոլորի վրա լավ տպավորություն թողնել, ինչը ձեզ միանգամայն հաջողվում է: Կարիճ։ Հիանալի օր է աշխատանքի համար, այդ թվում՝ և հոգնեցուցիչ, բարդ, հատուկ հմտություններ պահանջող: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ գլխավորի վրա, դեն նետել ամեն մի աննշան ու ոչ կարևոր բան: Մանր գործերն արժե վստահել դաշնակիցներին, որպեսզի կարողանաք ինքներդ ձեզ լիովին նվիրել կարևոր նախագծի, սակայն ձգտեք գերջանքեր չթափել․ հոգնածությունը կարող է սխալների պատճառ դառնալ: Այսօր չի հաջողվում մտերիմների կողմից հասկացված լինել, ձեզանից պահանջվում է սովորականից ավելի մանրամասն բացատրություններ, իսկ երբեմն էլ՝ արդարացումներ: Հատկապես զգույշ եղեք ղեկին նստած ժամանակ: