ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոքրիկ սենյակից, մինչև մեծ եկեղեցի կամ Ծառուկյանի ավանդը՝ Նոր Հաճնի զարգացման գործում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լենա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


Նոր Հաճնը հիմնադրվել է 1958 թվականին և այս տարի նշվում է քաղաքի հիմնադրման 60-րդ տարին։ 
Այս քաղաքի բնակիչները, դրա ստեղծման պահից սկսած, շատ դժվարություններ են տեսել, ապրել են փայտե տնակների մեջ, առանց կենցաղային որևէ պայմանի, սակայն չեն ընկրկել, ու հիմա Նոր Հաճնը դարձել է ամենաօրինակելի քաղաքներից մեկը։ 
Այս փոքրիկ քաղաքն ունի մշակույթի պալատ, արվեստի դպրոց, թանգարան, որը նվիրված է 1920 թվականի հերոսամարտերին։
Նոր Հաճնի մշակույթի պալատը կառուցվել է 1971 թվականին։ Չնայած, որ այն վերանորոգված չէ, այստեղ «Ալմաստ» համույթի սաներն են շենքում պարեր սովորում։ Շենքի սենյակներից մեկն էլ ծառայում էր որպես եկեղեցի։ Հաճնի հոգևոր առաջնորդ քահանա Արսեն Տեր Համբարձումյանն այստեղ էր անում կիրակնօրյա պատարագներն ու քարոզչությունը, մինչև այն պահը, երբ Գագիկ Ծառուկյանի շնորհիվ այս քաղաքում կառուցվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Դա 2015 թվականն էր։ Դրանից 3 տարի անց՝ 2018 թվականին, Նոր Հաճնը նշում է հիմնադրման 60-ամյակը, կազմակերպված միջոցառմանը մասնակցելու էր եկել Նոր Հաճնի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը։
Նոր Հաճնի քաղաքացիները նշում են, որ պարտական են Ծառուկյանին, քանի որ նա միակ մարդն է, ով ականջալուր է եղել իրենց խնդրանքին, ու կառուցել է եկեղեցի, որի կարիքը ունեին հաճնցիները։ 
Քաղաքի համար կարևոր տոներից մեկին՝ քաղաքի 60-ամյակին, Ծառուկյանի ներկայությունը շատ ուրախացրեց տեղի բնակիչներին։ Այս միջոցառուման ընթացքում պարգևատրվեցին բոլոր այն մարդիկ, ովքեր ավանդ են ունեցել բնակավայրի հիմնադրման ու զարգացման գործում։ Պարգևատրվեց նաև Գագիկ Ծառուկյանը՝ Նոր Հաճնի զարգացման գործում զգալի ավանդի և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կառուցման համար։
Սա ո՛չ առաջին, և համոզված ենք նաև, ո՛չ էլ վերջին բնակավայրն է, որը շենացել է Ծառուկյանի շնորհիվ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular