ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ ժողովրդի ներուժը պետք է ներգրավվել Հայաստանի զարգացման գործում. Վարչապետն անդրադարձավ Հունան Պողոսյանի նշանակմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության արտահերթ նիստում պարզաբանումներ ներկայացրեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշման կապակցությամբ:

«Գիտեք, որ պարոն Պողոսյանը երկար տարիներ զբաղեցրել է ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը՝ նախորդ կառավարության կամ նախորդ իշխանության տարիներին: Որոշ իմաստով այս առաջարկը կարող է տարօրինակ թվալ և ուզում եմ պարզաբանումներ ներկայացնել: Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ ունեցած ելույթում ասացի, ուրվագծեցի հետհեղափոխական ժամանակների տրամաբանությունը: Ամենակարևոր խնդիրը մեզ համար այն է, որ արտահերթ ընտրություններից հետո կարևոր է լինելու ավարտված համարել ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը և Հայ ժողովրդի ներուժը ներգրավվել Հայաստանի զարգացման գործում: Այս իմաստով, կարևոր եմ համարում, որ հեղափոխության արդյունքում որևէ մեկն իր կյանքը ՀՀ-ում ավարտված չհամարի: Այս տրամաբանության մեջ մենք չպետք է թույլ տանք, որ զարգանա այնպիսի երևույթ, որը կարելի է կոչել քաղաքական ռասիզմ, երբ մարդիկ ենթարկվում են հետապնդումների նրա համար, որ պաշտոնավարել են, առնչություն են ունեցել նախկին կառավարությունների հետ: Այսօր էլ կառավարությունում կան մարդիկ, ովքեր նման առնչություն ունեցել են: Եկել է համախմբման ժամանակը, կա բարիկադներ կառուցելու և ապամոնտաժելու ժամանակը և մենք մոտենում ենք այդ եզրագծին՝ զբաղված լինելով մեր օրակարգը սպասարկելով»,- ասաց վարչապետը:

Միաժամանակ, նա նշեց, որ այս տրամաբանությունը չի նշանակում ինդուլգենցիա որևէ մեկի հասցեին: «Մենք ասել ենք, որ բոլորը հավասար են օրենքի առաջ և դա վերաբերում է բոլորին: Սա չի նշանակում, որ փակում ենք օպտիմալացման և ավելի արդյունավետ կառավարման համակարգ ունենալու տրամաբանությունը: Այսօր էլ կառավարման համակարգի 90 տոկոսը նույնն է, ինչ նախկինում և մեր եզրակացությունն այն չէ, որ այդ մարդկանց պետք է հանել և նորերին բերել, բայց նաև այն չէ, որ պետք է թողնել անձեռնմխելի»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այդ 90 տոկոսի մեջ կա մեծ տոկոս, որը ցանկություն չունի աշխատել: Ըստ նրա, ակնհայտորեն կան նաև որոշակի սաբոտաժի նմանվող կամ որպես այդպիսին մեկնաբանվելու հնարավորություն տվող երևույթներ:

«Այսօրվա երեք մարզպետների նշանակումը խորհրդանշական եմ համարում, նրանցից մեկը հեղափոխության ակտիվ մասնակիցներից է, Հունան Պողոսյանը բարիկադների մյուս կողմում էր, երրորդ մարզպետը՝ պարոն Մաթևոսյանն էլ ընդհանրապես քաղաքական նախընտրություններ չունեցող կամ քաղաքական չեզոք միջավայրից եկող գործիչ է: Այս առումով, ուրվագծում ենք նաև ապագայի վերաբերյալ մեր պատկերացումները: Մեզնից որևէ մեկը և որևէ քաղաքացի ՀՀ-ում անձեռնմխելի չէ, մեզնից որևէ մեկի պաշտոնավարումը, նշանակված կամ ազատված լինելը չի կարող մեկնաբանվել որպես առավելություն, թերություն կամ խոցելիություն օրենքի առաջ: Կարծում եմ՝ ճիշտ ճանապարհով ենք գնում՝ համախմբելու մեր ներուժը և այն ծառայեցնելու մեր պետության ապագային»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության որոշումներով Դավիթ Գևորգյանը նշանակվեց Արագածոտնի մարզ­պետ, Հունան Պողոսյանը՝ Սյունիքի մարզ­պետ, Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրի մարզ­պետ:

Նախկին մարզպետներն աշխատանքից հեռացվել էին հոկտեմբերի 2-ին` «Բարգավաճ Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները ներկայացնող նախարարներին և մարզպետներին աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular