ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՔԾ–ն ու ԱԱԾ–ն՝ դեղին մամուլի դերում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հեղափոխություններն իրենց առանձնահատկություններն են ունենում, և  այդ առանձնահատկություններից առավել ցայտունը ուժային գործողությունների բաղադրիչն է: Նոր իրավիճակներում ուժային կառույցների դերակատարումը սովորականից բարձր է լինում՝ հաշվի առնելով անցումային իրավիճակը, համակարգի վերակառուցման ու վերադասավորման առանձնահատկությունները: Հայաստանն այս իմաստով ևս բացառություն չէ: Հեղափոխությունից հետո Հայաստանի ուժային և իրավապահ կառույցները՝ իրենց ղեկավարներով հանդերձ, հայտնվեցին հանրության ուշադրության կենտրոնում: Սպասելի էր, որ այդ կառույցներն իրենց պրոֆեսիոնալ ու ջանասեր աշխատանքով կարողանալու էին արդարացնել բարեփոխումների, արդարադատության հաստատման հետ կապված ահռելի հույսերը: Ցավոք, սակայն, հանրային ուշադրությունը բերեց մի վիճակի, երբ այդ ուշադրությունով տոգորված Հայաստանի իրավապահ համակարգը դարձավ ոչ թե ավելի պատասխանատու, այլ սկսեց իրեն զգալ մարտաֆիլմի մեջ, բնականաբար՝ ֆիլմի հերոսի դերում: 

Այս մտորումների առիթ դարձավ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ օրերս հնչեցրած այն միտքը, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տարածքում հայտնաբերված զենքի փորձաքննությունն ավարտվել է, և մարտի մեկի դեպքերի հետ համընկնումներ չկան։ Առաջին հայացքից հերթական ու սովորական հայտարարություն, եթե, իհարկե, մոռանանք, թե ինչ է ասվել դրանից առաջ: Իսկ մոռանալ դժվար թե ստացվի՝ հաշվի առնելով, որ խոսում ենք Մարտի 1–ի բացահայտումների պատասխանատու գործի մասին: Իսկ մինչ այդ ասվել էր հետևյալը. «ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1– ից 2–ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա–վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք»: Հաղորդագրության հրապարակումից հետո ձերբակալվեցին Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը: Միաժամանակ հաղորդագրության վերջում ասվում էր, որ իրականացվում են համապատասխան գործողություններ՝ պարզելու այդ զենքերի՝ մարտի 1–2–ին գործադրված լինելու հանգամանքները:

Հիմա ստացվում է, որ նախապես հայտարարված և «օպերատիվ տվյալներ» խորհրդավոր ձևակերպման տակ հրամցված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Ու խնդիրն այն չէ, որ ՀՔԾ–ն կամ ԱԱԾ–ն սխալվել են իրենց օպերատիվ տեղեկության հարցում: Ի վերջո, այդպես էլ է պատահում: Խնդիրն այն է, որ առանց ճշտելու այդ տեղեկությունը, առանց համապատասխան օպերատիվ ու հետախուզական քննության, փորձաքննության արվել են շատ կոնկրետ հայտարարություններ: Եվ դժվար թե սա առաջին հերթին ոչ պրոֆեսիոնալիզմի դրսևորում է, եթե համարենք, որ դիտավորություն չկա: Ըստ էության այս ոճը, երբ օպերատիվ տեղեկությունների ու ենթադրվող վարկածների քողի ներքո որոշակի խմբի մարդկանց առնչությամբ արվում են վարկաբեկող, անվանարկող հայտարարություններ ունի քաղաքական նրբերանգ, իսկ թե որտեղից է թելադրվում այդ նրբերանգը, կարծում ենք ակնհայտ է՝ հրապարակներից՝ ասֆալտին պառկեցնելու ու պատերին տալու կոչերի տողատակ:

Ստացվում է, որ նոր Հայաստանում նոր իրավապահ համակարգը, որի առաքելությունը պետք է լիներ պրոֆեսիոնալ ու անաչառ կերպով վերականգնել տարիներ շարունակ Հայաստանում խաթարված արդարության մթնոլորտը, իրականում զբաղված է իշխանության անցանկալի մարդկանց դեմ հանրային պարսավանքի մթնոլորտ հարուցելով, այդ մթնոլորտն էլ ավելի համոզիչ դարձնելու նպատակով՝ օպերատիվ տվյալներ ու վարկածներ հրապարակելով: Այսինքն, արվում է մոտավորապես այն, ինչ արվել է հին Հայաստանում՝ իրավապահ համակարգի լծակները կիրառվում են քաղաքական ներկա և նախկին մրցակիցների դեմ, մի տարբերությամբ՝ նախկինում պահվում էր գոնե ֆորմալ կողմը, հիմա դա էլ չի արվում, որովհետև կա հանրային աջակցության առկայությունը: Փաստացի Հայաստանի իրավապահ համակարգը տապալել է իր հեղափոխական իրավիճակից բխող առաքելությունն ու հիմա ստանձնել է բացառապես դեղին մամուլի դերակատարություն: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular