ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դասակարգվել են Որոտնավանքի տարածքում գտնվող խաչքարերը, տապանաքարերը, հուշարձանի բեկորները

ՄՇԱԿՈՒՅԹ

Միջնադարյան Որոտնավանք (Վաղադնի վանք) վանական համալիրը հայկական ճարտարապետության ուշագրավ հուշարձաններից է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից, Որոտան գետի կիրճի եզրին գտնվող ու X-XI դարերով  թվագրվող  հուշարձանի վերականգնման աշխատանքներ են իրականացվել  դեռևս խորհրդային տարիներին: Ընդմիջումներով դրանք շարունակվել են նաև հետագայում: Մի քանի տարի առաջ էլ  նորոգվել է գավթի ծածկասալերի հատվածը: Շինարարական աշխատանքների ընթացքում տեղաշարժվել են խաչքարեր, տապանաքարեր, բեկորներ: Դրանք տևական ժամանակ ուղղակի թափված են վանական համալիրի տարածքում: Մշակութային արժեքների պահպանությամբ մտահոգ մեր հայրենակիցներից մեկը վերջերս բարձրաձայնել էր խնդրի մասին: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հանձնարարությամբ Պատմության և մշակույթի հուշարձանների գործակալության պատասխանատուները, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Սյունիքի, Վայոց ձորի մարզային ծառայությունների, «Զորաց քարեր» արգելոցի աշխատակիցները համապատասխան աշխատանքներ են իրականացրել հուշարձանի տարածքում: Նպատակը՝ առկա խաչքարերի, տապանաքարերի  բեկորների  դասակարգումն ու այնպիսի վիճակի բերելն էր, որ չկորցնեն իրենց  մշակութային արժեքը: 

Մշակույթի նախարարության մասնագետների նախնական ուսումնասիրությունից  հետո, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները  դրանք տեղափոխել են վանական համալիրի  մոտ: Գետնին ընկած որոշ տապանաքարեր ու խաչքարեր էլ  ուղղվել  ու  կանգնեցվել  են տեղում:

«Պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի փոխանցմամբ  յուրքանչյուրս  պատասխանատու է մշակութային ժառանգության նույնիսկ փոքրիկ բեկորի պահպանության համար:

«Որոտնավանքը զբոսաշրջության տեսանկյունից  բավականին գրավիչ  ու հետաքրքիր վայր է: Գետնին անկանոն թափված բեկորների դասակարգումը ու դրանց հետագա ճակատագրի լուծումը նոր կյանք կտա մշակութային ժառանգության այդ մասնիկներին», -ասել  է Ա. Թարվերդյանը: 

Ի դեպ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը  «Խաչքարերին նոր կյանք»  ծրագրի շրջանակում տևական ժամանակ է հանրապետության մարզերում  իրականացնում  է ընկած խաչքարերի ամրակայման ու կանգնեցման աշխատանքներ: Արդյունքում՝ 50-ից ավելի խաչքարեր, տապանաքարեր ուղղվել և ամրակայվել են: 

Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների գործակալության պետ, ճարտարապետ Արմեն Աբորյանի խոսքով Որոտնավանք վանական համալիրի տարածքում առկա են բավական արժեքավոր թևավոր խաչքարերի բեկորներ, զարդանախշերով  բեկորներ: Կան բավական  շատ ու արժեքավոր տապանաքարեր, տեղաշարժված տապաններ, խաչքարեր, որոնք թվագրվում են զարգացած միջնադարով  /9-13-րդ դարեր/: Ուսումնասիրության ընթացքում առկա էին նաև քառակող կոթողի շինության արժեքավոր բեկորներ, որը կարելի է նախագծային հնարավորության դեպքում վերականգնել: Արմեն Աբորյանի փոխանցմամբ կան նաև հուշարձանի կամարապակի, թաղապակի, եկեղեցու քիվերի, կառույցների պատի շարի բեկորներ, բայց առանձնահատուկ են արձանագիրները, որոնք  նաև պատմական տվյալներ են ներկայացնում իրենցից:

Ա. Աբրոյանի համոզմամբ վանական համալիրը մշտապես վերականգնման կարիք ունի: Արդյոք  Որոտնավանքի տարածքում գտնվող հուշարձանի բեկորները, խաչքարերը  կօգտագործվեն հետագա վերականգման աշխատանքների ընթացքում Ա. Աբորյանի խոսքով`հարցին հնարավոր է անդրադառնալ միայն գիտական ուսումնասիրությունից հետո:

Որոտնավանք (Վաղադնի վանք) վանական համալիրը  բաղկացած է Ս. Գրիգոր, Ս. Ստեփանոս, Ս. Կարապետ եկեղեցիներից, գավթից, սյունասրահներից, հյուրատնից ու օժանդակ շինություններից, պարսպից և գերեզմանատնից: Բոլոր հուշարձանները տեղադրված են ուղղանկյուն բակի պարագծով, հիմնականում՝ հյուսիսային և արևելյան կողմերում, կառուցված են` տեղական բազալտի քարերով: Ս. Ստեփանոս և Ս. Կարապետ եկեղեցիներին կից սյունասրահները ծառայել են որպես իշխանական տոհմի  գերեզմանատուն, որտեղ թաղված են վանքի հիմնադիրներ Շահանդուխտ թագուհին և իր որդի Սևադան: Որոտնավանքը եղել է միջնադարյան գրչության կենտրոններից: Այստեղ գործել են Հովհան  Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին և այլք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular