Մակեդոնիան վերջին մարզումն անցկացրեց Հայաստանի հետ խաղից առաջ
ՍՊՈՐՏՖուտբոլի Մակեդոնիայի ազգային թիմը վերջին մարզումն անցկացրեց Ազգերի լիգայի Հայաստանի դեմ խաղից առաջ: Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած մարզումն անցավ բարձր տրամադրությամբ և ինչպես երևում է մակեդոնացիները մեծ սպասելիքներ ունեն առաջիկա խաղից: Մարզման սկիզբը բավականին անսովոր էր՝ ֆուտբոլիստները միմյանց ձեռքերին հարվածելով և բարձրաձայն ծիծաղելով սկսեցին մարզվել:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայի 4-րդ տուրում կմրցի Մակեդոնիայի հավաքականի հետ. խաղը կկայանա հոկտեմբերի 16-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբում նախավերջին տեղում է:3-րդ տուրից հետո ենթախմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մակեդոնիայի ընտրանին, որը երեք խաղում ունի երեք հաղթանակ (9 միավոր): Երկրորդ տեղում 3 միավորով Լիխտենշտեյնն է, նույնքան միավորով նախավերջին տեղում Հայաստանն է, իսկ Ջիբրալթարն իր պատմական հաղթանակից հետո, որը տոնեց Երևանում Հայաստանի ընտրանու նկատմամբ, ի դեպ իր պատմության մեջ առաջին պաշտոնական խաղում տոնած հաղթանակը, կրկին ունի 3 միավոր: