ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ նախագահը մանրամասներ է ներկայացրել Բակո Սահակյանի հետ ունեցած հանդիպումից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախ կատարած այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: , Շուշիի կերպարվեստի թանգարանում լրագրողների հետ ճեպազրույցում Արմեն Սարգսյանը նշել է, որ Բակո Սահակյանի հետ քննարկել են հարցերի լայն շրջանակ: «Խոսեցինք Արցախի ներքաղաքական կյանքի, սահմանին տիրող իրավիճակի, ինչպես նաև գործնական բազմաթիվ խնդիրների մասին: Անդրադարձանք նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաջիկա գործունեությանը: Որևէ մեկը չի կարող թերագնահատել այդ կառույցի տարիների աշխատանքը: Ակնկալում ենք, որ հիմնադրամը կշարունակի ոչ միայն լավ գործել, այլև կապահովի նոր որակ: Որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ես կանեմ հնարավորը, որ կարճ ժամանակում նոր գործադիր տնօրենի գլխավորությամբ կառույցը մշակի ծրագիր, որի շնորհիվ հիմնադրամի աշխատանքները հասցվեն ավելի բարձր մակարդակի, ինչն էլ կնպաստի մի քանի ամիսների խափանված գործունեությունը վերականգնելուն»,- ասել է ՀՀ նախագահը:

ՀՀ նախագահը հավելել է, որ չէր ցանկանա իր այցելությունն Արցախ առանձնացնել որպես հերթական պաշտոնական այց: «Ամեն անգամ Արցախ գալով՝ ես այն բացահայտում եմ նորովի: Ինչ-որ իմաստով ես տուն եմ գալիս: Այս անգամ այցելել եմ կնոջս հետ և մասնակցել Վերածննդի հրապարակում կազմակերպված «Բերքի տոն»ին: Ես այստեղ ոչ միայն տեսա աշխատավոր մարդու վաստակածը, այլև համտեսեցի արցախյան բերք ու բարիքը: Գտնվելով Շուշիի կերպարվեստի թանգարանում, որը կարճ ժամանակում շատ մեծ նկարների հավաքածու ունի, որոնք ներկայացնում են տարբեր ժամանակաշրջանների և տարբեր նկարիչների աշխատանքները, ուզում եմ ասել, որ սա ճարտարապետական արժեք հանդիսացող կառույց է, և ուրախալի է, որ այստեղ հաճախ տեղի են ունենում դասական երաժշտության համերգներ»,- նշել է ՀՀ Նախագահը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular