Հայաստանի հավաքականը լավ որակներ ունեցող թիմ է. Գորան Պանդև
ՍՊՈՐՏՖուտբոլի Մակեդոնիայի ազգային թիմի ավագ Գորան Պանդևը կարծում է, որ Հայաստանի ընտրանին լավ որակներ ունեցող թիմ է:
«Հայաստանի հավաքականը լավ որակներ ունեցող թիմ է և ի սկզբանե կարծում էինք, որ հենց Հայաստանի և Մակեդոնիայիի թիմերը կպայքարեն խմբում բարձր հորիզոնականներ զբաղեցնելու համար: Մենք 3 խաղի ունենք 9 միավոր, իսկ նրանք ունեն միայն 3 միավոր: Վստահ են, վաղը համառ պայքար է լինելու դաշտում»:
Մակեդոնիայի թիմի ավագ խոսքով՝ թիմերի առաջին խաղում Մակեդոնիայի ֆիզիկական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա էր և թիմը լավ էր դասավորվում խաղադաշտում, ինչպես նաև գիտեին մրցակցի թույլ կողմերը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայի 4-րդ տուրում կմրցի Մակեդոնիայի հավաքականի հետ. խաղը կկայանա հոկտեմբերի 16-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբում նախավերջին տեղում է:3-րդ տուրից հետո ենթախմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մակեդոնիայի ընտրանին, որը երեք խաղում ունի երեք հաղթանակ (9 միավոր): Երկրորդ տեղում 3 միավորով Լիխտենշտեյնն է, նույնքան միավորով նախավերջին տեղում Հայաստանն է, իսկ Ջիբրալթարն իր պատմական հաղթանակից հետո, որը տոնեց Երևանում Հայաստանի ընտրանու նկատմամբ, ի դեպ իր պատմության մեջ առաջին պաշտոնական խաղում տոնած հաղթանակը, կրկին ունի 3 միավոր: