ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմինե Աղայանցի կտավերի վաճառքից ստացված գումարը կնվիրաբերվի «Իմ քայլը» հիմնադրամին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ից Հայաստան վերադարձած երիտասարդ նկարչուհի Արմինե Աղայանցի կտավների ցուցահանդես-վաճառքում ներկայացված է հեղինակի կյանքի տարբեր շրջաններում արված 26 ստեղծագործություն: «Լվացք իտալական փողոցում», «Գեղեցկուհի մայրս», «Ջրաշուշաններ», «Ջրահարս» և այլ վերտառությամբ աշխատանքների վաճառքից ստացված ամբողջ հասույթը Աղայանցը պատրաստվում է տրամադրել «Իմ քայլը» հիմնադրամին: Ցուցահանդես-վաճառքը բացվեց հոկտեմբերի 15-ին «Royal classic house» շենքի  ցուցասրահում:

«Հրաշալի գործեր են այստեղ ներկայացված: Կարծում եմ` բոլորը կշահեն, եթե  տանը հայտնվեն նման կտավներ: Ինքս շատ կցանկանայի ունենալ դրանցից: Պիտի տեսնենք, թե քանի աշխատանք կվաճառվի, որքան կկազմի հասույթը: Ըստ իս`  այս ցուցահանդես-վաճառքից ստացված հասույթը կտրամադրենք հատկապես մշակույթի ոլորտին: Այդպես ճիշտ կլինի», նշեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հիմնադիր Աննա Հակոբյանը:

Հակոբյանն անդրադարձավ նաև «Կանայք հանուն խաղաղության» արշավին և ասաց, որ մարդիկ դրան շատ են աջակցում: «Նույնիսկ փողոցում  կանայք մոտենում են ինձ ու հարցնում, թե ինչպես է հնարավոր միանալ արշավին: Դա պարտավորեցնող է: Ճիշտն ասած` արշավը սկսելիս չէի կարծում, որ այդքան լայն հետաքրքրություն կառաջացնի: Իմ նպատակն էր արշավում ներգրավել հանրահայտ քաղաքական գործիչների տիկնանց: Բայց քաղաքացիներն անդադար նամակներ են գրում: Այդ աջակցությունը չափազանց ոգևորող ու պարտավորեցնող է: Մտածում եմ` ինչպե՞ս ստեղծել այն հարթակը, որպեսզի շատերը միանան մեզ, քանի որ ցանկացողները շատ-շատ են»,-եզրափակեց Աննա Հակոբյանը:

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, խոսելով ցուցահանդեսի մասին, շնորհավորեց նկարչուհուն և շնորհակալություն հայտնեց նրան նման նախաձեռնության համար: «Ողջունում եմ նման ցանկացած նախաձեռնություն, առավել ևս, որ դրանով մեզ հնարավորություն եք տալիս ծանոթանալ այն աշխատանքներին, որոնք իրականացնում  եք Հայաստանից դուրս և միևնույն ժամանակ բարեգործություն եք անում, ինչը միանշանակ իր նպատակին կծառայի: Հիանալի և հետաքրքիր կտավեր են»,-շեշտեց նախարարը:

Մեզ հետ զրույցում Աղայանցն ասաց, որ նկարում է 12 տարեկանից: «Ամեն տեղ նկատում եմ գեղեցիկը: Առօրյայում ամենաանհավանական դետալն անգամ կարող է ստեղծագործելու մուսա դառնալ: Ոգեշնչմանս աղբյուրն են վերածննդի դարաշրջանի աշխարհահռչակ նկարիչներ Միքելանջելով, Լեոնարդո դա Վինչին: Հայ նկարիչներից  ինձ վրա մեծ ազդեցություն են թողել իմ դասախոսները` Սարո Գալենցը, Արմեն Բուբուշյանը, Գագիկ Ղազարյանը»,-պատմեց հեղինակը:

Նա հավելեց, որ իր կտավներում պատկերված հերոսների մեծ մասը մտածածին կերպարներ են:

Ցուցահանդես-վաճառքը բաց կլինի մինչև հոկտեմբերի 21-ը:

Արմինե Աղայանցը ծնվել է 1990 թվականին Երևանում: Սովորել է Երևանի Հակոբ Կոջոյանի  անվան արվեստի դպրոցում: Հետագայում մասնագիտական կրթությունը շարունակել է Գեղարվեստի պետական ակադեմիայի արդյունաբերական դիզայնի ֆակուլտետում: Մասնակցել է հայաստանյան և արտասահմանյան  ցուցահանդեսների:

2012 թվականին նա մասնակցել է Վենետիկի «Murano» ապակերգործական ընկերության կողմից կազմակերպված միջազգային  ցուցահանդես-մրցույթին, որտեղ ներկայացված ինը անվանակարգից երկուսի համար, դրանք են` «Լավագույն գրաֆիկական մշակում», «Լավագույն միտք» արժանացել է ոսկե մեդալների:

2017-ին մասնակցել է Նյու Յորքի «Art Expo» ցուցահանդեսին, որից հետո հրավիրվել է նույն ցուցահանդեսի կողմից Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում կազմակերպված «Art Santa Fe»  ցուցահանդեսին, որտեղ ներկայացրել է 14 կտավ:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular