ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԲՀԿ-ի և «Եդինայա Ռոսիա»-ի 10 տարիների համատեղ աշխատանքի արդյունքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՍյունԷ Խանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է.

Երկրի կայունության և միջազգային հարաբերությունների համաչափ զարգացման համար կարևոր նշանակություն ունեն միջպետական հարաբերությունների հաստատումն ու շարունակական փոխգործակցությունը։ Սա առանցքային նշանակություն ունի հատկապես, երբ խոսքը գնում է հարևան երկրների մասին։ Ահա այս նկատառումն է ընկած եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջև ստորագրված համագործակցության հուշագրի հիմքում, որը ստորագրվել է դեռևս տասը տարի առաջ։

 

Երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան էին ժամանալ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ամենամեծ՝ «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամները՝ խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովի գլխավորությամբ: Համագործակցության տասնամյակի առթիվ տեղի ունեցած պաշտոնական այցի շրջանակներում քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական և գործընկերային հարաբերությունների սերտացումն և շարունակականությունը ապահվելու հարցեր։ Ինչպես նաև կարևորվել է երկու երկրների օրենսդիր մարմինների ու հատկապես ԲՀԿ-ի ու «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջև առկա կապերն ավելի խորացնելու անհրաժեշտությունը: Ինչի համար է արդեն երկուստեք ներկայացուցիչներից կազմվել է աշխատանքային խումբ, որը պետք է իրականացնի բազմաթիվ մշակված խորագրեր՝ երիտասարդության համար, տնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում։ 

Սերգեյ Նեվերովն իր հերթին Գագիկ Ծառուկյանին հրավիրեց նոյեմբերի 22-ին Մոսկվայում կայանալիք կոնֆերանսին։ 

Արձանագրենք, որ մեզ համար կարևոր դաշնակից երկրի իշխող կուսակցության հետ նման սերտ հարաբերություններ հաստատելը մեր երկրի համար կարևոր նշանակություն ունի, և Գագիկ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժը կշարունակի այսպիսի հարաբերությունները պահել կայուն հիմքերի վրա։ Ռուսական կողմը ևս շահագրգիռ է այսպսիսի գործընկերության համար և հավաստիացրել է, որ արտահերթ ընտրություններից հետո էլ ԲՀԿ-ի հետ հարաբերությունները կշարունակվեն՝ հույս հայտնել, որ ընտրությունների ընթացքում ԲՀԿ-ն կստանա ժողովրդի վստահության քվեն:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular