ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր տարածաշրջանում, կարելի է ասել՝ իրավիճակը շատ բարդ է. Սեյրան Օհանյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարները Երևանում քննարկել են ռազմական համագործակցության հետ կապված հարցեր:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Դուք գիտեք, որ օգոստոսի 16­-ին մենք հանդիպել ենք նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, որն անցել է Հայաստանի համանախագահության ներքո: Այսօր մենք պաշտպանության նախարարությունում ընդլայնված կազմով դեմ առ դեմ զրույց ենք ունեցել:

Մենք փոխանակվել ենք մտքերով տարածաշրջանային և միջազգային իրավիճակի վերաբերյալ: Հատկապես ուշադրություն ենք դարձրել մեր տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին:

Մեր տարածաշրջանում, կարելի է ասել՝ իրավիճակը շատ բարդ է, և նման այցերը հատուկ նշանակություն ունեն համատեղ ծրագրված միջոցառումների շարքը իրականացնելու համար»,­- նշեց Օհանյանը: Նախարարներն ուշադրություն են հատկացրել նաև 2016թ. համար նախատեսված ծրագրերի իրականացմանը:

«2016թ. մեզ համար շատ լարված է՝ լի տարբեր միջոցառումներով: Կարծում եմ, որ համատեղ մարտական օպերատիվ պատրաստվածությունը, փորձի փոխանակումը, համագործակցությունը տարբեր ուղղություններով, բոլոր հարցերի վերաբերյալ փոխհասկացվածությունը հանգեցնում են նրան, որ մեր համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է և դինամիկ զարգանում է: Միանշանակ, Բելառուսի պաշտպանության նախարարի այցը իմպուլս կհաղորդի մեր հարաբերություններին»,-­ եզրափակեց Սեյրան Օհանյանը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular