ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ Բրիտանիան ցանկանում է պարզել Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին նախագահի և նրա կնոջ միլիոնների ծագումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի գործակալությունն առաջին անգամ պահանջել է բացահայտել օտարերկրյա քաղաքացու հարստության աղբյուրը։ 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է bbc.com-ը։ 

Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի գործակալությունը 2018թ․ սկզբին պետության համապատասխան մարմիններին դիմելով պահանջել է բացահայտել Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին նախագահ Ջհանգիր Խադիջևի և նրա կնոջ Զամիրա Խադիջևայի միլիոնների հասնող ունեցվածքի ծագման աղբյուրը։

Գործակալությունը պահանջը ներկայացրել է տարեսկզբին, և գործի վերաբերյալ դատավարություն է սկսել, սակայն պատասխանող կողմի տվյելները հրապարակվել են միայն 2018թ․ հոկտեմբերին։

Գործի հանգամանքների համաձայն՝ Ադրբեջանի «Միջազգային բանկի» նախկին նախագահ Ջհանգիր Խադիջևի կինը Զամիրա Խադիջևան վարել է շքեղ ապրելակերպ։

Փաստաթղթերում տեղ գտած տվյալներով՝ նա 10 տարվա ընթացքում միայն Harrods հանրախանութում ծախսել է մոտ 16 մլն ֆունտ սթեռլինք, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում ձեռք է բերել ավելի քան 20 մլն ֆունտ սթեռլինք արժողությամբ անշարժ գույքեր։

Խադիջևների ունեցվածքի շուրջ հետաքրքրությունն առաջացել է այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են ուսումնասիրել երկրի տարածքում բնակվող այն անձանց ակտիվները, որոնք կասկածվում են քրեական գործունեություն ծավալելու մեջ, ինչպես նաև եվրոպական տնտեսական տարածությունից դուրս գտնվող ազդեցին քաղաքական գործիչների ակտիվները։

Լոնդոնի գլխավոր դատարանը Զամիրա Խադիջևայից պահանջել է բացատրել, թե ինչ միջոցներով են ձեռք բերվել 11,5 ֆունտ սթեռլինգ արժողությամբ տունը և 11,5 մլն ֆունտ սթեռլինգ  արժողությամբ Նայթսբրիջում գտնվող հողատարածքը և այդ միջոցների ծագման աղբյուրը։

Դատարանից ստացված տեղեկության համաձայն, եթե Զամիրա Խադիջևան չկարողանա պարզաբանել իր միլիոնավոր դրամական միջոցների և անշարժ գույքերի ծագման սկզբնաղբյուրը, դատարանը կարող է առգրավվել նրա ունեցվածքը։

Խադիջև ամուսինները արձագանքելով դատարանի նման որոշմանը նշել են, որ իրենց ունեցվածքն օրինական է, և դատարանի որոշումն անվանել են անարդար։ 

Ջահանգիր Խաջիևը 2001-2002 թվականներին ղեկավարել է Ադրբեջանի Միջազգային բանկը:

2016թ Ջհանգիր Խադիջևը մեղադրվել է խարդախության հատկանիշներով և դատապարտվել 15 տարվա ազատազրկման։ Այնուհետև դատարանը Խադիջևին տուգանել է 40 մլն դոլարի չափով։ Խադիջևի կատարած խարդախությունների արդյունքում Ադրբեջանի Միջազգային բանկի հաշիվներից անհետացել են տասնյակ միլիոնավոր դոլարներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular